Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Հասարակություն

Նոր մանրամասներ էջմիածինում 15-ամյա տղայի մահվան մասին․ ի՞նչ է հայտնի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15 տարեկան տղա, որը, ծնողի խոսքով, նոյեմբերի 18-ին վայր է ընկել հեծանիվից։ Հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։

Ըստ կառույցի՝ դեպքի օրը նա աջ դաստակի և աջ ազդրի շրջանում ցավեր է ունեցել, սակայն, հաշվի առնելով ոչ աշխատանքային օրերը, նոյեմբերի 20-ին դիմել է Էջմիածնի հիվանդանոց, ստացել առաջին բուժօգնություն՝ ամբուլատոր կարգով:

«Նոյեմբերի 22-ին տղայի մոտ վերոնշյալ հատվածների ցավերը խորացել են, որից ելնելով՝ դիմել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ևս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Առաջարկվել է հետագա հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժումը իրականացնելու նպատակով հոսպիտալացում, սակայն տղայի ընտանիքը հրաժարվել է, և գնացել են տուն: Նույն օրը՝ երեկոյան, երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն՝ հևոց։

Նոյեմբերի 23-ին նա կրկին ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, անմիջապես կատարվել է համակարգչային շերտագրում (KT) հետազոտություն, հայտնաբերվել՝ երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ և հեպատոմեգալիա։ Հետագա հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է նաև սեպսիս։

Վիճակի շարունակական վատացման ֆոնին երեխան անցել է ապարատային շնչառության, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Երեխայի մահվան վերջնական ախտորոշումը կտրվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։