Հայաստանում բարոյական, մարդկային ճգնաժամ է հանրության բոլոր շերտերում։ Հանրությանը վարքագիծ թելադրողը ոչ թե օրենքներն են կամ բարոյական կանոները, այլ կրիմինալ բարքերը, որոնք սերմանվել են հասարակության մեջ հատկապես անկախ Հայաստանում։ Այդ բարքերին զոհ են գնում շատերը, այդ թվում մանկահասակ երեխաներ։
Օրերս Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի երեք աշակերտ ծեծի են ենթարկել մեկ այլ աշակերտի, վնասվածքներ հասցրել նրան։ Դեպքի մասին իմացել են ուսուցիչները և փոխանակ իրավական ընթացք տային գործին՝ շարժվել են «կրիմինալ պանյատներով» և թաքցրել են տեղի ունեցածը։ Ուսուցիչների նման վարքագծին նպաստել է նաև այն հանգամանքը, որ ծեծող երեխաներից մեկը եղել է դպրոցի փոխտնօրենի տղան, իսկ մյուսը հայտնի բժշկի թոռ է եղել։
Այս պատմության ողբերգական դրվագներից մեկն էլ եղել է այն, որ ծեծվող երեխայի ծնողները ևս նույն «պանյատի» շրջանակում բռնության դեպքի մասին որևէ տեղ չեն հայտնել, երեխային չեն տարել բժշկական ստուգման, քանի որ այդ դեպքում ոստիկանությունն ավտոմատ կտեղեկացվեր դեպքի մասին։ Երեխան էլ իր հերթին հորդորել է ծնողներին չբողոքել, որպեսզի իր «ընկերները» խնդիրներ չունենան։ Պատմությունն ավարտվել է նրանով, որ երեխան օրեր անց առաջացած բարդությունից մահացել է։
Նման պատմությունների հաճախ կարելի է հանդիպել Հայաստանում և դա մեր հասարակության «կրիմինալ» կամ «գործ տվող չլինելու» մտածողության հետևանք է։ Եթե մենք ցանկանում ենք ապրել այլ իրականությունում, դուրս գալ այս դժոխային վիճակից, ապա այս միջադեպը պետք է հանրային լայն քննարկումների առիթ հանդիսանա։ Մի բան հստակ է՝ հանրային հարաբերությունների այս մակարդակով մենք արտաքին թշնամիների կարիք չունենք, քանի որ մեր վերջը մեր ձեքով ենք բերելու։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան