Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին

2023 թվականի դեկտեմբերի «4»-ին փաստաբանները ստացել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանը կալանքի տակ պահելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։

Ինչպես նախկինում տեղեկացրել էր պաշտպանական խումբը, դատարաններին ներկայացվել են համապատասխան ապացույցներ առ այն, որ գնդապետ Ասլանյանի մոտ հայտնաբերված ռազմամթերքը վերջինիս տիրապետման ներքո գտնվել է օրինական հիմքերով։ Մասավորապես՝ այն ի պաշտոնե տրամադրված է եղել Արցախի նախագահի աշխատակազմի կողմից միևնույն աշխատակազմում անվտանգության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Նորայր Ասլանյանին կոնկրետ գործառույթների իրականացման շրջանակներում։ 

Մինչդեռ Երևանի ընդհանուր իրավասությանը առաջին ատյանի դատարանը, չվիճարկելով ներկայացված ապացույցների վերաբերելիությունը ու արժանահավատությունը, կատարում է օրենքին և տրամաբանության հիմնարար սկզբունքներին հակասող արձանագրումներ, որ «ներկայացված ապացույցները չեն չեզոքացնում մեղադրանքը», իսկ Վերաքննիչ դատարանը, ընդհանրապես անդրադարձ չկատարելով այս հանգամանքին, պարզապես գնահատում է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ եզրահանգումներ է կատարել։

Փաստաբանների գնահատմամբ՝ եթե իրավական առումով աբսուրդային այս մեղադրանքը հասնի հրապարակային դատավարության փուլ, ապա շատ հետաքրքիր կլինի պարզել, թե ինչ այլ ապացույց պետք է հավաստեր ենթադրյալ ապօրինի ռազմամթերքի օրինական լինելը։    Պաշտպան Արմեն Անդրիկյանը նշել է. «Ընդհանուր առմամբ մեղադրանքի աբսուրդայնությունը, հիմնավոր կասկածի ու կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում անձին շարունակական անազատության մեջ պահելը լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու գործընթացի իրական  դրդապատճառների մասին։ Միանշանակ է, որ գնդապետ Ասլանյանի նկատմամբ կիրառվող կալանքը իր մեջ պարունակում է պատժի տարեր։ Ընդ որում անհասկանալի է, թե կոնկրետ ինչ «արարքի» համար են պատժում գնդապետ Ասլանյանին»։

Մասնավորապես մտահոգիչ հանգամանք է, որ Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար է գտել դատարանում փաստարկել, որ Նորայր Ասլանյանը, որպես բարձրաստիճան զինվորական, հեղինակություն է վայելում հանրության շրջանում և այդ փաստի ուժով կարող է ազդել քննության վրա։ Վերջին շրջանում հաճախակի դարձաձ այս փաստարկը արատովոր պրակտիկա է ձևավորում իրավապահ համակարգում, ուստի փաստաբանական խումբը հարկ է համարում արձանագրել, որ անձի բարի համբավն ու հեղինակությունը չի կարող և չպետք է դրվի կալանքի հիմնավորումներում։ Ըստ այդ տրամաբանության, անձը պետք է լինի «սրիկա», որպեսզի ազատվի կալանքից։

Ավելին, ողջամտության սահմաններից դուրս է գալիս այն մոտեցումը, որ Նորայր Ասլանյանը կալանքի տակ է պահվում Արցախ փախչելու «մտավախությամբ»։ 

Վերոգրյալը հաշվի առնելով՝ գնդապետ Ասլանյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ կալանքի երկարացման դեմ սպառված համարելով ներպետական պաշտպանության արդյունավետ միջոցները՝ պատրաստվում է դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ 

2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը։