Նոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսով
Ucom կապի ազգային օպերատորն Ամանորին ընդառաջ ներկայացնում է շահավետ նոր առաջարկ: 2023թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. հունվարի 31-ը Ucom-ից հնարավոր է ձեռք բերել Samsung Galaxy A54 սմարթֆոնն ու օգտվել մի շարք առավելություններից:
«Ucom-ը մեր հաճախորդներին լավագույն հնարավորություններից մեկն է ընձեռում: Samsung Galaxy A54 սմարթֆոնը հրաշալի հնարավորություն կստեղծի օգտվել որակյալ կապից ու ինտերնետից, լինել անխափան կապի մեջ ձեր հարազատների, ընկերների հետ»,-նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ամսական վճարելով ընդամենը 4580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը և ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաև Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար: Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19 590 դրամ: Սմարթֆոնը ջրակայուն է, ունի Super AMOLED գերամուր էկրան, որով գույները արտապատկերվում են վառ երանգներով, և Multi-տեսախցիկներ, ինչը հնարավոր է դարձնում բաց չթողնել ու ֆիքսել կարևոր պահերը:
Հավելենք, որ սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև ամբողջական գնով՝ 164 900 դրամ:
***
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար
է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը
շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող
արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և
շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան