Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ)
Հասարակություն

Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ծրագիրը:

Ընկերությունները հիշեցնում են, որ նոյեմբերի ընթացքում հաճախորդների բոլոր վճարումների արդյունքում կուտակված գումարը՝ 3.588.848 դրամ, կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին։

Իդրամն ու IDBank-ը հայտարարեցին նաև 2023-ի վերջին՝ դեկտեմբեր ամսվա ծրագրի շահառուի անունը․ «Մի դրամի ուժը» այս անգամ կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը պատմում է, որ հիմնադրամն արդեն մշտական գործընկեր ու բարեկամ է դարձել։ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը ստեղծման առաջին իսկ պահից եղել է մեր ուշադրության կենտրոնում, և առաջին իսկ հնարավորության դեպքում փորձել ենք մեր աջակցությունը ցուցաբերել մեզ համար առանցքային այս ուղղությանը, իսկ այս անգամ հիմնադրամի նոր մշակված ծրագրին ենք աջակցելու, որն ուղղված է արցախից տեղահանված փոքրիկներին դեղորայքով ապահովելուն», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի  կողմից նախաձեռնվել է մի ծրագիր, որի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ-ում բնակվող քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, էնդոկրին համակարգի և այլ խնդիրներ ունեցող  մինչև 200 երեխայի տրամադրվելու է կենսական նշանակության դեղորայք:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ այդ դեղորայքի մի մասը գրանցված չէ Հայաստանում և/կամ թանկարժեք է, որի պատճառով էլ անհասանելի է հիվանդ երեխաների ծնողների համար: «Մեր հիմնադրամի լավ բարեկամ IDBank-ի ու Idram-ի «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակներում տրամադրված գումարն ուղղվելու է այս ծրագրի մի մասի իրագործմանը, որը հնարավորություն է տալու տասնյակ երեխաների ստանալ իրենց առողջության համար չափազանց կարևոր դեղորայքը: Մեզ համար մեծ պատիվ է արդեն 3-րդ անգամ լինել «Մի դրամի ուժի» շահառու,  ինչպես նաև՝ երկրորդ տարին անընդմեջ դեկտեմբեր ամսվա ընթացքում: Ամանորին ընդառաջ սա մեր շահառու երեխաների համար տոնական մեծ ու կարևոր նվեր է, քանի որ նրանց երազանքը սովորաբար մեկն է լինում՝ հնարավորինս շուտ առողջանալ ու վայելել իրենց անհոգ մանկությունը: «Մի դրամի ուժ»-ը շարունակում է հրաշքներ գործել: Շնորհակալ ենք մեծ վստահության համար», -  ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Դեկտեմբերին, վստահաբար, բոլորս նվերներ ենք փնտրում մեր ամենասիրելի ու մտերիմ մարդկանց համար՝ նրանց ուրախ ակնթարթներ պարգևելու, ամանորյա հրաշքի զգացումը նվիրելու համար։ Այս դեկտեմբերին դարձե՛ք նաև մեր կրտսեր բարեկամների «Ձմեռ Պապը», նվիրե՛ք նրանց լիարժեք առողջ ու երջանիկ կյանք ապրելու հնարավորություն։

Կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am հարթակով, ընկերությունների տերմինալներով, ինչպես նաև Idram Junior առաջին մանկական ֆինանսական հավելվածով և դարձե՛ք բարի կամքի դեսպան առանց գեթ մեկ լրացուցիչ դրամ ծախսելու։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ