Ucom-ը և World Vision Armenia-ն Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքների կողքին են
Ucom-ի և World Vision Armenia-ի աշխատակիցներն այսօր Վարդենիսում էին կարևոր առաքելությամբ. նրանք ջերմություն և տաք հագուստներ էին բերել Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին: Ամանորին ընդառաջ Ucom-ը չի մոռանում հատկապես այն ընտանիքների ու երեխաների մասին, որոնք առանձնահատուկ ուշադրության և հոգածության կարիք ունեն:

Ucom-ի կամավորների հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ այցելել է World Vision Armenia-ի Վարդենիսի տարածքային զարգացման գրասենյակ` մասնակցելու արցախցիներին օգնություն տրամադրելու աշխատանքներին: Այցը համատեղ էր, World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի ուղեկցությամբ:
«Ucom-ը մարդակենտրոն ընկերություն է և մենք հավատում ենք բարի գործերի ուժին: Ի թիվս այլ նախաձեռնությունների, որոնք իրականացնում ենք համայնքի բարեկեցության համար, մենք ցանկանում ենք պարզագույն ապահովություն փոխանցել մեր հայրենակիցներին: Մենք ուզում ենք, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իմանան, որ իրենք մենակ չեն ու որ համատեղ ուժերով ոտքի կկանգնենք»,-ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ucom ընկերության և World Vision Armenia հասարակական կազմակերպության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի երեք մարզերում` Սյունիք, Գեղարքունիք և Տավուշ, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների տրամադրվել է տաք հագուստ, անկողնային պարագաներ, տաքացուցիչներ և այլ անհրաժեշտ իրեր: Այս ամենը հնարավոր է դարձել Ucom-ի աշխատակիցների և ընկերության նվիրաբերությամբ:
«World Vision Armenia-ի հանձնառությունն է առավելագույն թվով մարդկանց օգնություն հասցնել, և Ucom-ի այս նվիրաբերությունը ճիշտ ժամանակին հասավ: Մենք ջանք չենք խնայել, որ այս նվիրաբերության միջոցներով ձեռքբերված օգնությունը թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ հասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն: Այս դժվար օրերին համախմբումը սոցիալական պատասխանատվության շուրջ ամենակարևորն է, և մենք ողջունում ենք համայնքի բարեկեցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր քայլ»,-նշել է World Vision Armenia-ի ծրագրերի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը:

Երկու կառույցների ղեկավարներն այցելել են նաև Արցախից բռնի տեղահանված, 9 երեխա ունեցող Եպրաքսյա Կոնդունցի բազմազավակ ընտանիքին, զրուցել ընտանիքի հետ, ջերմություն ու հոգատարություն փոխանցել:

Ucom-ը կապի ազգային օպերատոր է, որը հանդես է գալիս կանաչ, բնապահպանական առումով մաքուր ու համայնքի բարեկեցության ուղղված սոցիալական պատասխանատվության ծրագրերով:
Հայաստանում իր գործունեությունը սկսելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ մարդասիրական օգնությանը զուգահեռ՝ Վորլդ Վիժն Հայաստանը իրականացնում է համայնքների երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրեր։ Տարիների ընթացքում կազմակերպության զարգացման ծրագրերից անմիջականորեն օգտվել են ավելի քան 110000 երեխա երկրի ողջ տարածքում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան