ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱրարատԲանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»:
Սույն թվականի մայիս ամսին Նյու Յորքում կայացած «Լավագույն ենթապահառու բանկեր» ամենամյա 21-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է 2023թ․-ի հաղթողներին յոթ տարածաշրջաններում և ավելի քան 80 երկրներում, տարածքներում և շրջաններում:
Տեղական շուկաներում և տարածաշրջաններում լավագույն ծառայություններ մատուցող հաստատություններին ընտրելիս «Global Finance»-ի խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայական հետազոտությունների արդյունքները և փորձագիտական աղբյուրներից և բանկերից ստացված տվյալները: Ընտրության ընթացքում կիրառվել են մի շարք չափանիշներ, ինչպիսիք են` հաճախորդների հետ հարաբերություններ, սպասարկման որակ, մրցակցային սակագներ, ոչ ստանդարտ բնույթի գործարքների օպտիմալ վարում, տեխնոլոգիական հարթակներ, հետհաշվարկային գործառնություններ, բիզնեսի անընդհատության ապահովում, տեղական շուկաների և օրենքների իմացություն:
Ընտրության համար հիմք է հանդիսացել նաև պահառության ծառայությունների օգտվողներից ստացված տեղեկատվությունը: Գնահատվել է 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեությունը: «Global Finance»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոյի խոսքով` արժեթղթերի սպասարկման ոլորտը շարունակում է զարգանալ դրա հիմքում ընկած տեխնոլոգիաների թռիչքային զարգացմանը զուգընթաց: ««Global Finance»-ի «Լավագույն ենթապահառու բանկեր» մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել այն կազմակերպությունները, որոնք նորարար և արդյունավետ լուծումներ են առաջարկում հաճախորդներին ամբողջ աշխարհում»,- նշել է Ջ. Ջիարապուտոն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան