Սարսափելի ավտովթար Սյունիքում. կան տուժածներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 14:41-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «KIA» (վարորդ՝ Տ. Խ., ծնված 1966 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ի. Հ.-ն (ծնված 1997 թ.), Մ. Գ.-ն (ծնված 2005 թ.), «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Խ.-ն, ուղևորներ Կ. Խ.-ն (ծնված 1986 թ.), Ա. Դ.-ն (ծնված 1981 թ.) և Ա. Բ.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն. Տ. Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Կ. Խ.-ինը՝ միջին ծանրության, մյուս տուժածներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշարկների վրա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան