Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Հասարակություն

Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն

Փայլում են երեխաների աչքերը. ուրախ է և Ucom-ի թիմը. այսօր նրանք գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ այցելել էին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ-COAF) Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն և հանձնել երեխաների ցանկալի նվերը: ՔՈԱՖ-ի շահառու 55 երեխաներ այսօր ստացան uKid խելացի ժամացույցներ, որը նրանց համար պատրաստել էին Ucom-ի աշխատակազմն ու Smartcom ընկերությունը: Նպատակը՝ երեխաների ապահով ու անվտանգ տեխնոլոգիական ինտեգրումն էր:

«Մենք խրախուսում և օժանդակում ենք մանուկների հասանելիությունը տեխնոլոգիական նորարարություններին: Խելացի ժամացույցները լուծում են ոչ միայն երեխաների զարգացման ու հասանելիության հարցը, այլ նաև ապահովում են ծնողի ու երեխայի միջև կապը, որով լուծվում է նաև երեխայի անվտանգության հարցը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կապի ազգային օպերատորը տրամադրել է խելացի ժամացույց, որը  uKid հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս ծնողին սմարթֆոնով հետևել երեխայի տեղաշարժին: Ucom ընկերությունը տրամադրել է SIM քարտեր` uKid սակագնային պլանով, որից երեխաները կարողանալու են անվճար օգտվել մեկ տարի շարունակ: 

«Այսօր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի փոքրիկ շրջանավարտները, որոնք 3-5 տարեկան հասակում օգտվել են մանկան զարգացման մեր ծառայություններից, Ucom և Smartcom ընկերությունների կողմից որպես նվեր ստացան խելացի ժամացույցներ։ Այս յուրահատուկ սարքերը երեխաներին հնարավորություն կտան մեկ քայլ ավելի մոտ լինել բարձր տեխնոլոգիաներին և միաժամանակ ապահովել ծնողների կողմից վերահսկման մեխանիզմը»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:

Նշենք, որ այցի շրջանակում Ռալֆ Յիրիկյանը շրջայց է կատարել ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել երեխաների հետ, զրուցել կենտրոնի հնավորությունների և մատուցվող ծառայությունների մասին:

***

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ 82+ համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]