Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստել է․ Նաիրի Սարգսյան Սա բացահայտ ցինիզմ է․ Մհեր ԱվետիսյանԹոշակ բարձրացնելու համար փող չկա․ Աշոտ ՄարկոսյանՆախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ» «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ» Երբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ» Ներկայացվել է Solaris-ը՝ աշխարհի առաջին արևային էներգիայով աշխատող մոտոցիկլըՄիայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԴ-ն խուսափում հարցին պատասխանել՝ անտեսելով օրենսդրական պահանջը. «Փաստ» Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ» Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակներում. «Փաստ» Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը․ ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը․ Անդրանիկ ԳևորգյանԵս երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները՝ միջնորդներո՞վ, թե՞ առանց նրանց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

kommersant.ru-ն «Ինչպես նոր բարի ժամանակներում. ի ուրախություն ամբողջ աշխարհի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են խաղաղության» վերնագրով հոդվածում գրում է, որ արագ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը բոլոր կողմերից ողջունվել է։ «Մոսկվան գոհունակությամբ է ընդունել համատեղ հայտարարությունը, որով հաստատվում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը,հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար Մարիա Զախարովան,- մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման հարցերում»։

Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի այդ համատեղ հայտարարությունը աննախադեպ է: Նախ՝ դա երկու երկրների իշխանությունների համատեղ երկկողմ հայտարարությունն է, և երկրորդ հերթին՝ այն ունի 30 տարուց ավելի հակամարտող հարևանների հարաբերություններին ոչ բնորոշ ոգի։ Հայտարարության մեջ կողմերը ոչ միայն նշել են, որ «կա պատմական հնարավորություն՝ հասնելու երկար սպասված խաղաղությանը տարածաշրջանում», և «հաստատում են հարաբերությունները կարգավորելու և ինքնիշխանության և տարածքային սկզբունքների հարգման վրա հիմնված խաղաղության պայմանագիր կնքելու իրենց մտադրությունը», այլ նաև միմյանց նկատմամբ նշանակալի քայլեր են փոխանակել: Բաքուն որոշել է ազատ արձակել 32 հայ, իսկ Երևանը՝ 2 ադրբեջանցի զինվորների։ Բացի այդ, Հայաստանը աջակցություն է հայտնել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանն ընդունելու Ադրբեջանի դիմումին և հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ Բաքվի։ Ադրբեջանն էլ արձագանքել է՝ աջակցելով Հայաստանի թեկնածությանը՝ անդամակցելու Արևել յան Եվրոպայի COP խմբի բյուրոյին։

Պայմանավորվածությունները երկկողմանի են երևում, սակայն նկատենք, որ դրանք հայտարարվել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ տարածաշրջան կատարած այցից հետո։ Եվ Վաշինգտոնը, դատելով ամեն ինչից, մտադիր չէ հետաձգել իր ներդրում կատարելը։ Առաջիկայում ԱՄՆ մայրաքաղաքում սպասում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին, որի մասին ավելի վաղ հայտարարել էր պարոն Օ’Բրայենը։ Հանդիպման հստակ ժամկետ դեռ չկա, սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ մինչև այս տարվա վերջ նման բանակցությունների հնարավորությունը չի կարելի բացառել։ Ինքը՝ Պետդեպարտամենտը, ի տարբերություն Մոսկվայի զուսպ արձագանքի, չափազանց դրական է արձագանքել ադրբեջանահայկական համատեղ հայտարարությանը։ Դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը բարձր է գնահատում երկու երկրների ղեկավարների համատեղ ջանքերը, որոնք «հիմք են դնում Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղ և բարգավաճ ապագայի համար»։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը, նույն կերպ են արտահայտվել։ Անկարան, որը ևս ակտիվ խաղացող է Հարավային Կովկասում, նույնպես արձագանքել է: «Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումից... Մենք աջակցում ենք կողմերի մտադրությանը՝ շարունակել բանակցությունները վստահության ամրապնդման համար հավել յալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», - հայտարարել է թուրքական ԱԳՆ-ն: Ադրբեջանա-հայկական հարաբերություններում վերջին առաջընթացը փորձագետներին հիմք է տվել ասելու, որ կողմերն իսկապես մոտ են խնդրահարույց տարածաշրջանի համար կարևոր, պատմական պայմանավորվածությունների հասնելուն: «Ձերբակալվածների/ռազմագերիների փոխանակումը դիտվում է որպես այն ցուցիչներից մեկը, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Բայց եթե այն ստորագրվի մինչև տարեվերջ, ապա, ամենայն հավանականությամբ, դա կլինի շրջանակային համաձայնագիր։ Լիարժեք համաձայնագրի պատրաստումն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- Բաքվում kommersant. ru-ի թղթակցին ասել է իրազեկ զրուցակիցը։

Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի (Բաքու) տնօրեն Ահմեդ Ալիլին էլ kommersant.ru-ի հետ զրույցում վերջին իրադարձություններն անվանում է «հսկայական քայլ առաջ»։ «Սա Կովկասն է։ Այստեղ մեկ գիշերվա մեջ կարող է պատերազմ սկսվել, և նաև մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ կարող է դադարեցվել։ Չեմ բացառում, որ կողմերը շուտով ինչ-որ բան կստորագրեն»,- ասել է փորձագետը։ Մինչդեռ երկար դադարից հետո վերսկսված՝ երկու երկրների՝ միմյանց ուղղությամբ շարժման մեջ կա մի կարևոր նրբերանգ, այն է՝ Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցությունը գլխավոր խաղաղարարի կարգավիճակի համար։ Մոսկվան ի սկզբանե առաջընթաց էր գրանցել՝ առանցքային դեր խաղալով 2020 թվականի լայնածավալ մարտերի դադարեցման գործում: Ռուս խաղաղապահները հայտնվեցին Ղարաբաղում, սակայն, չնայած դրան, չհետևեց հրադադարի ամբողջական հաստատում, և այս տարվա սեպտեմբերին Բաքուն կայծակնային ռազմական գործողություն իրականացրեց տարածաշրջանում, որի արդյունքում տարածաշրջանն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նման կերպ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, ինչպես հիմա է պարզ դարձել, կողմերի համար բացել է խաղաղության հաստատման ճանապարհը։

Բայց Ռուսաստանը կցանկանար, որ իր տարածքում խաղաղության պայմանագիր կնքվեր, իսկ Արևմուտքն առաջարկում է իր ծառայություններն ու հարթակները։ Հայաստանն այժմ ավելի մոտ է Արևմուտքին, իսկ Բաքուն ակնհայտ նախապատվություններ չի ցուցաբերում։ Ահմեդ Ալիլին կարծում է, որ նման իրավիճակում, որպեսզի խոշոր խաղացողներից ոչ մեկը չնեղանա, կա՛մ բոլորը պետք է երաշխավոր լինեն, կա՛մ ոչ ոք։ Եվ քանի որ առաջինը, հաշվի առնելով Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, քիչ հավանական է թվում, Ադրբեջանը, ըստ փորձագետի, առաջարկել և առաջարկում է ուղիղ երկկողմ երկխոսություն։ «Վերջին համատեղ հայտարարությունն արվել է առանց միջնորդության, երրորդը չկա,- նշել է պարոն Ալիլին,- իսկ դա կարող է նշանակել, որ ստորագրման վայրը, հավանաբար, կլինի երկու երկրների միջև սահմանի մի կետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում