Միրզոյանի հակառուսական նոր դեմարշը
Բրյուսելում երեկ հանդիպել են Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրի Կուլեբան։ Հանդիպումից հետո Ուկրաինայի արտգործնախարարն իր միկրոբլոգում գրել է, թե քննարկել են Ուկրաինա-Հայաստան երկխոսության զարգացումը՝ ի շահ երկու ժողովուրդների։ «Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի և մշակութային նախագծերի զարգացման օգտին՝ Սև ծովից մինչև Կասպից ծով»,- նշել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Ընդհանրապես 44-օրյա պատերազմից հետո ուկրաինական պատերազմի ժամանակ և դրանից հետո Ուկրաինան պարբերաբար հանդես է եկել ադրբեջանամետ դիրքորոշումներով, իսկ վերջին շրջանում հատկապես Ադրբեջանից ստացված օգնությունների ֆոնին Կևի ադրբեջանամետ հայտարարություններն ավելի են ուժգնացել։ Հայաստանի իշխանությունները, սակայն, փորձում են ամեն կերպ սրել հայ-ռուսական հարաբերությունները՝ հստակ գիտակցելով, որ դրա համար ամենակարևորագույն ուղղություններից մեկն ուկրաինական ուղղությունն է։ Բնավ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր կնոջն ուղարկել Կիև՝ օգնություն տանելու, ինչից հետո ռուսական պաշտոնական շրջանակներից բացառապես դատապարտման խոսքեր են հնչել։ Իսկ երեկվա հանդիպումը լիովին տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ։
Միրզոյանն, ի դեպ, Բրյուսելում հանդիպումների ընթացքում կարող էր և առանձին հանդիպում չունենար Կուլեբայի հետ, կամ էլ միջանցքում կանգնած մի քանի բառ փոխանակեր, փոխարենը նա նախընտրել է առանձին սենյակում, դեմ առ դեմ նստել Կուլեբայի հետ, իսկ նրանց դիմաց եղել են Հայաստանի և Ուկրաինայի դրոշները, իսկ սենյակի անկյունում արդեն միայն Ուկրաինայի հսկայական դրոշն է կանգնեցված եղել, ինչը նշանակում է, որ Միրզոյանը հատուկ է այս քայլն արել՝ զուտ ռուսական կողմին նյարդայնացնելու համար։
Արման Հայրապետյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան