Փաշինյանին նոր շոուներ են հարկավոր արտահերթից առաջ
Հակակոռուպցիոն դատարանում երեկ դատախազը հանդես է եկել պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու օգտին։ Խաչատրյանն արդեն ամիսներ շարունակ դատարան է գալիս ձեռնափայտով, դեմքին դիմակ և ակնհայտ առողջական լուրջ խնդիրներով։ Դատախազությունն էլ պատճառաբանում է, թե միայն այս տարվա ընթացքում նշանակված 14 դատական նիստ չի կայացել՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով և պահանջում են կալանավորել Խաչատրյանին՝ նրան պարբերաբար դատարան բերելու համար։
Ամենևին չենք ցանկանում խախտել պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահի անմեղության կանխավարկածը, սակայն այն ինչ փորձում են անել նրա հետ ընդհանրապես խոշտանգման ժանրից է։ Ավելին, Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում ակտիվացնել գրեթե բոլոր ապօրինի գույքերով գործերի քննությունը։
Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Փաշինյանին լիակատար շոուներ են անհրաժեշտ, հարկավոր է մի քանի հոգու վերաբերյալ վճիռ կայացնել, գումարներ բռնագանձել, հանրությանը ցույց տալու համար, թե իշխանությունն իրականում աշխատում է։ Փաշինյանը հասկանում է, որ միայն արտաքին քաղաքական և Արցախի հարցերով թեզերով ընտրություններին չի կարողանալու բավարար չափով ներկայանալ իր համակիրների առջև, որոնք «արյուն են տենչում»։
Հինգ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոստացել է կուլակաթափ անել կոռումպացված նախկիններին, սակայն մինչ օրս որևէ մեկի վերաբերյալ քրեական գործ գոյություն չունի, ուստի և հարկավոր է օր առաջ արագացնել գործերի քննությունը, շուտափույթ վճիռներ կայացնել մինչև գարուն, որպեսզի այդ հանգամանքը հնարավոր լինի օգտագործել քարոզարշավի ժամանակ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիրախում են ոչ միայն Գագիկ Խաչատրյանը, այլ նաև մյուս հայտնի դեմքերը։ Հակակոռուպցիոն դատարանում, ի դեպ, մի քանի տասնյակ անձանց վերաբերյալ գործեր են քննում, սակայն Փաշինյանը կոնկրետ ցուցակ է ներկայացրել, թե ում պետք է առաջինը կուլակաթափ անել և նրանց անունները ներկայացնել հանրությանը։
Էրիկ Բարսեղյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան