Որքան մարդ է մայրաքաղաքում վրաերթերի հետևանքով մահացել մոտ մեկ տարում․ ԶԼՄ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ՆԳՆ ոստիկանության կողմից MediaHub-ին տրամադրված պաշտոնական վիճակագրության՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում մայրաքաղաքում վրաերթերի հետևանքով մահացել է 54 քաղաքացի (հղի կինը համարվում է մեկ մարդ, խմբ․):
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ամենօրյա ռեժիմով նախազգուշացնող աշխատանքներ են իրականացնում մայրաքաղաքում, հետիոտներին հորդորում են սահմանված հատվածով հատել ճանապարհը, երկրորդ անգամ նույն խախտումը թույլ տվողներին էլ տուգանում են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5000 դրամով։
«Այս տարվա 11 ամիսների ընթացքում տուգանվել է 13.830 քաղաքացի՝ ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Պարեկային ծառայության մոնիթորինգի և վերլուծության բաժնի վերլուծության բաժանմունքի պետ Արման Սայադյանը։
Լրատվամիջոցը նաև նշում է, որ քաղաքացիներն էլ իրենց պատճառաբանություններն ունեն․ երբեմն ճանապարհն անցնելու համար կես կմ պետք է քայլեն, որ անցումին հասնեն, ինչը հարմար չէ, երբեմն էլ ուղղակի շատ են շտապում։
Հիշեցնենք՝ վերջին տասը օրվա ընթացքում մայրաքաղաքում վրաերթի հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել։ Դեպքերից մեկում մահացողը հղի կին էր, որը վրաերթի էր ենթարկվել «Մալիբու» այգու դիմաց՝ ստորգետնյա անցման մոտակայքում, իսկ մյուսում՝ մահացողը 49-ամյա տղամարդ էր, որը վրաերթի էր ենթարկվել Չարենցի փողոցում՝ վերգետնյա անցման մոտակայքում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան