Շատ լավ է տղաս, ոնց որ ոչ էլ գերի է եղել․ Կարենս 20 տարեկան էլ չկա․ վերադարձածի հայր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ գերեվարումից վերադարձած տղաներից Կարեն Ղազարյանն ու Հարություն Հովագիմյանն ամիսներ առաջ սնունդ էին հասցնում ծառայակից ընկերներին, բայց անհետացել էին: Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնաբերել էր զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։
Պարզվել էր, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը։ Մայիսի 27-ին էլ Բաքվում կալանավորել էին, հետո դատապարտել 11 տարի 6 ամիս ազատազրկման։
Երեկ արդեն տղաները Երևանում էին, Կարենն էլ հիմա ծնողների հետ է։ Ծնողների հեռախոսներին զանգերը չեն դադարում, շնորհավորանքներ են լսում ու իրենց ուրախանությունը զսպել չեն կարողանում։
MediaHub-ի հետ զրույցում Կարենի հայրը՝ Աշոտ Ղազարյանը, ասաց, որ շատ ուրախ են, տղան էլ լավ է։
«Շատ լավ է տղաս, ոնց որ ոչ էլ գերի է եղել։ Երեխաս իրան լավ է զգում։ Երեկ մի քիչ ուշ հասա, Դիլիջանից ենք։ Կարենս դեռ 20 տարեկան չկա, ժամկետային զիծառայող էր։ Ինքը գնացել էր իր պարտքը տար»,- պատմեց հայրը։
Կարենի հետ Հարությունն էլ է վերադարձել, ծնողները նոր են Երևան հասնում Կապանից։ Հարությունին մորաքույրն է դիմավորել։
Լիաննա Թորոսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան