Փաշինյանի «ինքնիշխանականության» փուչիկը
Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության՝ դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։
Այս տեղեկատվությունն ամբողջովին բացահայտում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, թեզերի սնանկությունը:
Մի կողմից, ամբողջ օրը թմբկահարվում է Ադրբեջանի հետ վստահություն ձևավորելու քաղաքականության հաջողության մասին, մյուս կողմից՝ Ադրբեջանը փաստորեն իր կրակոցների պարտադրանքով ազդում է Հայաստանի կառավարության քաղաքականության վրա, ընդ որում՝ Հայաստանի սահմաններից ներս, Փաշինյանի սիրած 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես անկախության շարժման ռահվիրա, բայց նույնիսկ իր երկրի տարածքում չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել՝ առաջնորդվելով Ալիևի «ճաշակով»:
Իշխանությունները շարունակ պնդում են, ընդ որում՝ հակառուսականության թեզերով, թե ԵՄ դիտորդական առաքելությունը երաշխավորում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, իսկ իրական հողի վրա դիտորդներն ընդամենն ապահովում են գործարանի անվտանգ էվակուացիան Երասխից:
Սա է Փաշինյանի պատկերացումն ինքնիշխանականության և անվտանգության մասին:
Վահրամ Բագրատյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան