Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է
Հասարակություն

Սփյուռքը մնացել է Թուրքիայի և Ադրբեջանի կոկորդին

Թուրքիան և Ադրբեջանը՝ «լուծելով» Հայաստանի հարցերը, այժմ էլ անցել են հայկական սփյուռքին և այն երկրներին, որտեղ հայկական լոբբինգը բավականին լուրջ դիրքեր ունի։ Փաստացի Արևմտյան և Արևելայն հարևանները, որոնց նպատակն ամեն գնով Հայաստանը նվաստացնելն է, թուլացնելն ու վերջնականապես կործանելն է, հստակ հասկացել են, որ Հայաստանի ներսում առանձնապես խնդիրներ չունեն ո՛չ իշխանության, ոչ էլ ընդդիմության հետ և այժմ նրանց թիրախում Սփյուռքն է, որի մի հատվածը չափազանց կազմակերպված է և կարողանում է լուրջ քաղաքական ազդեցություն ունենալ հատկապես գերտերությունների վրա։ Ուստի բնավ զարմանալի չէ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները, որոնք նա արել է երեկ Բաքվում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում. «Բոլոր կողմերը պետք է ձգտեն խաղաղության և նորմալացման մթնոլորտ ստեղծեն, ցավոք Արևմուտքում հայկական Սփյուռքը շահագործում է հայ ժողովրդի ծանր պայմանները, փորձում է որոշ երկրների սադրել Ադրբեջանի դեմ, դրանով զբաղվելու փոխարեն ավելի լավ կլիներ էներգիա ծախսել, այնպիսի միջավայր ստեղծելու համար, որտեղ Հայաստանի ժողովուրդը կարող է նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ»,- ասել է Ֆիդանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ երեկ անցել է Ֆրանսիայի քննադատությանը, նշել, թե Փարիզը փորձում է հայերից ավելի հայ լինել։ Խոսելով ՄԱԿ-ի կլիմայի հաջորդ տարվա գագաթնաժողով հյուրընկալելու մասին՝ Ալիևը պնդել է, թե հակաահաբեկչական գործողությունից հետո Արևմուտքի որոշ երկրներ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին. «Թեև միջազգային հանրությունը տեսնում է, որ անգամ Հայաստանն է հաշտվել այս իրողության հետ և գագաթնաժողովն Ադրբեջանում անցկացնելը ևս մեկ անգամ փաստում է դա, որոշ քաղաքական առաջնորդներ Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև բանակցությունների արդյունքում Հայաստանը համաձայնվել էր աջակցել կոնֆերանսն Ադրբեջանում անցկացնելու հայտին հանելով իր թեկնածությունը, դրա դիմաց Ադրբեջանն ազատ էր արձակել 32 հայ, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի ռազմագերիների։ Եվ միայն Ֆրանսիան էր, որը քննադատել էր գագաթնաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը։

Մարինե Աբրահամյան