Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հասարակություն

Ի՞նչ են քննարկել ՔՊ Գյումրիի ժողովում

Դեկտեմբերի 16-ին Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երրորդ քաղաքական ժողովը։ Պաշտոնական հաղորդագրությունը չափազանց սուղ է. ասում են քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։

Նույնիսկ այս սուղ հաղորդագրությունից կարելի է զգալի եզրակացություններ անել։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող հարցերը հիմնականում երկուսն են եղել. աղմկահարույց մի շարք դեպքերում, աղմկահարույց դեպքերով աչքի ընկած ՔՊ-ականների հեռացումն իշխանությունից և նրանց փոխարեն նոր թիմակիցների ներգրավումը։

Իշխանության գերկենտրոնացման իր ջանքերի շրջանակում Փաշինյանը ցանկանում է ազատվել բոլորից, ովքեր արդեն իսկ հասցրել են հանրության մեջ վատ անուն հանել, ինչպես նաև չեն կարողանում արդյունավետ կերպով իրականացնել կառավարումը։

Հանդիպման մասնակիցներից շատերին ուղիղ տեքստով հայտարարել են, որ նրանց ծառայություններից առաջիկայում հրաժարվելու են, հորդորել են՝ մի մասին կնշանակեն ավելի ցածր պաշտոնների, մյուսներին պարզապես կուղարկեն տուն, ընդ որում Փաշինյանն ուղիղ նրանց դեմքին ասել է, որ պաշտոնազրկումից հետո անհնազանդության որևէ դրսևորում պատժվելու է կալանքով և քրեական գործերով։

ՔՊ պաշտոնական էջում տարածված լուսանկարներից անգամ կարելի է ենթադրել, թե ինչպիսի տխուր դեմքերով են նստած ՔՊ-ական պաշտոնյաները։ Արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցերում էլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել են բավականին վտանգավոր զարգացումների մասին, նշել, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իրենց քաղաքականությունը բավարար չափով աջակցություն չի ստանում Արևմուտքում, իսկ Ռուսաստանն արդեն լրջորեն սկսել է զբաղվել «Քաղաքացիական պայմանագրով» և նրա առաջնորդով։ Առայժմ որոշել են փոքր-ինչ մեղմացնել հռետորաբանությունը, մինչև հասկանան, թե ինչ է կատարվում, և հենց այդ պատճառով է, որ ԱԳՆ-ն մինչ օրս որևէ պատասխան չի տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ չափազանց կոշտ գնահատականներին։ 

Աննա Մինասյան