Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամեն ամիս ավելանում են կոմունալ ծախսերը․ ուժեղ տնտեսությամբ թեթևացնելու ենք մեր բոլորիս ծախսային բեռը․ Անդրանիկ ԳևորգյանԵս երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ու աշխարհի ամենագեղեցիկ աչքերը փակվեցին հավերժ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում Ավանեսյանների ընտանիքի հետ կատարվածը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ու նկարագրել․ «ինչու»-նե՞րն ու «ինչպես»-նե՞րը շատ են, բայց դրանք միշտ մնում են անպատասխան։ 

Էլինան MediaHub-ին պատմում է, որ եղբայրը՝ Տիգրան Ավանեսյանը, անչափ կենսասեր, ակտիվ երիտասարդ էր։ Ընտանիքը բիզնեսով էր զբաղվում ու հակառակ ծնողների հորդորներին՝ ուժայինում ծառայելն իր ցանկությունն էր։ Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը գեներով ժառանգել էր հորից՝ Կարեն Ավանեսյանից, ով բոլոր պատերազմների մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ։ Տիգրանը մարտական հերթապահություն էր իրականացնում ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ կատարելով բարդ խնդիրներ, գնդացրորդ էր։ 

«Շրջափակման ժամանակ Տիգրանը որոշեց ընտրյալի հետ ընտանիք կազմել։ Քանի որ գնալով իրավիճակն ավելի էր բարդանում, ոչ մեծ ճոխությամբ 2023 թվականի հուլիսի 8-ին կայացավ Տիգրանի ու Ալիսայի հարսանիքը։ Այնքա՜ն երջանիկ էր ու այնպե՜ս էր պարում»,- արտասվում է քույրը, ապա ավելացնում, որ նույնիսկ չէր մտածի, որ շատ չանցած պատերազմը պիտի խլեր եղբոր կյանքը՝ ընդհատելով ընտանիքի երջանկությունը։ 

«Ալիսան իմ համակուրսեցին է, իմ ընկերուհին։ Երբ Տիգրանը ծանոթացավ նրա հետ, հետո ասաց՝ «էս աղջկա ձայնին սիրահարվել եմ, ինքը պիտի իմ կինը դառնա»։ Տիգրանն ու Ալիսան գրեթե նույն բնավորությունն ունեին, իրար հասկանում էին կես խոսքից։ Այդպես ընկերացան, հետո սիրահարվեցին, սիրեցին ու ամուսնացան»,- ասում է Էլինա Ավանեսյանը՝ ափսոսանքով նշելով, որ «երկար չտևեց նրանց համատեղ կյանքը, չունեցան սպասված զավակը»։ 

2023թ․ սեպտեմբերի 19-ին Տիգրանն իր ջոկատի հետ հսկում էր հյուսիսային սահմանագծի ռազմավարական նշանակության հենակետերից մեկը՝ Մարտակերտ քաղաքի դիմահայաց «Պուշկեն յալը»։ Տղաները գիտակցել են, որ բարձունքի գրավումով կընկներ Մարտակերտը, դիմակայել ու կռվել են թշնամու դեմ անհավասար մարտում։ 

«Հենց սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը փորձել էր գրոհել ու գրավել «Պուշկեն յալը», սակայն դեմ էր առել մեր տղերքի խիզախությանը։ Երկրորդ գրոհից հետո թշնամին արդեն 50-ից ավելի զինվոր էր կորցրել, իսկ Տիգրանի ջոկատից վիրավորվել էին 2 զինծառայող։ Հասկանալով, որ անհնար է կոտրել դիմակայությունը՝ գործի են դրել հերտանային միջոցներն ու հրետակոծել հենակետը»,- զինակից ընկերների պատմածը վերարտադրում է Էլինան։ 

Անդադար տևացող հրետակոծությունից բեկորային վնասվածքներ է ստացել նաև Տիգրանը։

Քույրն ասում է, այդ դիրքը երկար մարտ է վարել, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չի հասել. «Արնաքամ է եղել, չի դիմացել, ու այդ դիրքում էլ հավիտյանս փակվեց աշխարհի ամենագեղեցիկ աչքերը»...

Այդ ընթացքում ընտանիքի ապրումներն աննկարագրելի էին։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ ընտանիքը տեղակայվել էր ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, լսվեց Էլինայի մորեղբոր որդու՝ 18-ամյա Արսենի մահվան գույժը։

«Հաջորդ օրը ստացանք Տիգրանի զոհվելու մասին լուրը։ Այդ քաոսի ու անզորության մեջ մենք չգիտեինք ինչ անել։ Դեռ որոշված չէր՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, երբ հայրս որոշում էր կայացրել հուղարկավորել Եռաբլուրում»։

Դիրքերից Տիգրանի մարմինն իջեցրել են մեծ դժվարությամբ։ Բռնի տեղահանությունից հետո Տիգրանի ու Արսենի աճյունները տեղափոխել են Հայաստան՝ հավերժացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Էլինան ասում է, որ Տիգրանն անթերի տղամարդ էր։ 

«Պահվածքը հասուն, խոսքը կարճ ու կշռադատված, անչափ ուշադիր բոլորի հանդեպ։ Միշտ ասում էր՝ «ես այնպիսի ծնող պիտի դառնամ, որ նման լինեմ իմ ծնողներին»։ Հիմա, նրա բացակայությունը տանջում է մեզ։ Կիսատ ենք։ Սփոփվում ենք նրանով, որ նա միշտ կա, մեզ համար ինքը միշտ ներկա է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հունան Թադևոսյան