Երեք ամիս առաջ այս օրն Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի նկատմամբ։ Ռազմական հենակետերից բացի, թշնամին կրակի տակ էր առել նաև խաղաղ բնակավայրերը։ Հեռահար ու օդային հարվածներով կրակում էին բոլոր ուղղություններով։
Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի բնակիչ Հակոբ Գասպարյանը MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ այդ օրն ինքը եղել է զորամասում, ծառայության մեջ։ Կինը՝ Նելլին, մայրն ու 3 երեխաները տանն են եղել։ Վերջիններս առաջին կրակոցները լսել ու արագ պատսպարվել են նկուղում։
Մոր ու որդու կորստի ցավը կոկորդում խեղդելով՝ մեր զրուցակիցը նախընտրում է խոսել քիչ, դրանով՝ պատմում ավելին։ Անընդհատ հիշում է կնոջ պատմածը, որ պայթյունների ձայները լսելով՝ 9-ամյա որդին՝ Արեգը, բռնել է սրտից ու ասել, որ «վախենում է պատերազմից»։ «Հրթիռի մեկ արկ ընկել է ուղիղ մեր տան վրա, որտեղ պատսպարվել էր իմ ընտանիքը։ Մայրս գրկել էր երեխային, սեղմել իր կրծքին, որ պաշտպանի նրան, բայց մնացել են փլատակների տակ։ Բեկորներից վիրավորում են ստացել, տեղում մահացել»,- կսկիծով նշում է մորն ու որդուն 3 ամիս առաջ կորցրած Հակոբը։
Հակոբի մտերիմներն այնուհետև եկել են նրա հետևից, չեն ասել կատարվածի մասին, սիրտ չեն արել. «Եղբայրս հետո ասաց՝ «մաման ու Արեգը չկան, մահացել են»։ Տատ ու թոռ այնքան շատ էին սիրում իրար ու այնպես կապված էին միմյանց հետ, որ միասին էլ մահացան»։
Ընտանիքն այժմ տառապում է այն մտքից, որ գերեզմաններն անտեր են մնացել։ «Մարտակերտի ներքին ենթաշրջանը կապ չուներ Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի հետ, և մենք գտնվում էինք շրջափակման մեջ։ Չորս կողմն ադրբեջանցիներ էին արդեն, մենք նույնիսկ չգիտեինք, թե ի՞նչ է լինելու հետո։ Մորս ու որդուս հուղարկավորեցի գյուղի գերեզմանատանը, կողք-կողքի։ Մի հնար լիներ աճյունները տեղափոխեինք»,- ասում է մեր զրուցակիցը։
Նելլին երազում է, որ գոնե որդուն ու սկեսուրին ծաղիկներ տանելու հնարավորություն ունենա։ Հակոբը մի քանի անգամ երազում տեսել է որդուն զինվորական համազգեստով, ժպիտը դեմքին.
«Երանի ժամանակը հետ տալ կարողանայինք, երբ մեր տանն էինք՝ բոլորս միասին»...
Հունան Թադևոսյան





















Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա