Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Փաշինյանը շտապում է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիան՝ նաև Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու համար. Մենուա Սողոմոնյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղվել «Արցախը տանք և հանգիստ ապրենք» թեզի պաշտպանությամբ. դրա ապացույցը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից նրա հակաարցախյան ձևակերպումներն էին։ Երբ ասում է, թե «Մեր ռեսուրսների 70-80%-ը ԼՂ-ի վրա ենք դրել, հաշվի չենք առել, որ Ադրբեջանի մաս է», դրանով նա քաղաքացիներին ասում է՝ աշխատել և ձեր գումարներն ուղղել եք փուչ բանի վրա, իսկ, երբ կգա Սյունիքի, Վայոց ձորի հարցը, հավանաբար, այն ժամանակ ևս հարցազրույց կտա և կասի՝ իսկ արդյո՞ք մեզ պետք են այս կոնֆրոնտացիոն մարզերը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցի ասելիքին, նման տեսակետ հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության» անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ընդգծելով.

«Բանալի բառեր է տալիս մարդկանց, որպեսզի իր տխահռչակ քաղաքականությունն արդարացնողներ լինեն։ Ինքն իր աթոռն ու իշխանությունն է ուզում։ Առանց աչքը թարթելու՝ հրաժեշտ կտա 3-րդ Հանրապետությանը, անկախ Հայաստանի գաղափարին և դրա համար արդարացումներ էլ կգտնի, որովհետև նրա հետ աշխատում են մասնագիտացված կառույցներ»,– ասաց Սողոմոնյանը։

Վերջինիս խոսքով՝ Փաշինյանն Արցախը հանձնելով՝ չի կարող պահել Հայաստանը, որովհետև պատերազմը, այսպես թե այնպես, լինելու է.

«Մենք Թուրքիային էլ ենք լավ ճանաչում, Ադրբեջանին էլ։ Չենք ապավինում նրանց մարդասիրությանը, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված դիտորդներին, թե իբր նրանք մեզ կպաշտպանեն, ապա պետք է հիշեցնեմ, որ դիտորդները պատերազմներ չեն կանխում, նրանք հակաօդային պաշտպանության ռադարներ և հրթիռներ չունեն։ Սովորաբար մեծ տերություններն առևտուր են անում և անում են այն, ինչ կարող են, իսկ փոքր պետություններն անում են այն, ինչ նրանց թույլ են տալիս»,- ասաց Սողոմոնյանը, ապա երկիրը պայմանավորված պատերազմի և պարտության տարած Նիկոլ Փաշինյանից պահանջեց՝ կտրել այս տապալումների շղթան և պետությանը տալ հնարավորություն կենսունակ դառնալու, իսկ ժողովրդին՝ մեջքն ուղղելու։

«Եթե մտածում են, որ դա հնարավոր էր առանց Արցախի, ապա Արցախը, որը եկավ Նախիջևանից հետո, վերջը չի, Արցախին հաջորդելու է մեր հայրենիքի մյուս մասը։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մարդը մարդուն գայլ է, բոլորի պատերազմն է բոլորի դեմ, իսկ նման հանձնվելու օրակարգով, խաչմերուկ դառնալու օրակարգով մենք դառնում ենք մատաղացու գառ»,- ասաց Սողոմոնյանը՝ ընդգծելով՝ հենց այս պարտվողական օրակարգն է փորձում Փաշինյանը թղթով ամրագրել և Հայաստանը տանել երկրորդ կապիտուլյացիայի, քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի մոտեցել ավարտին, ինչի պարագայում դա Փաշինյանի մոտ հեշտությամբ չի ստացվի։

«Փաշինյանը շտապում է Հայաստանի կապիտուլյացիան ստորագրելու և Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու հարցում։ Փաշինյանն ուզում է թղթով և գրչով ապահովել Հայաստանի կապիտուլյացիան»,- ասաց Սողոմոնյանը։

Հարցազրույցի մանրամասները ՝ տեսանյութում։