Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հասարակություն

Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է արդեն Սևան քաղաքում

Սևան քաղաքում Ucom տան ամենաարագ ինտերնետն իրականություն է: Ucom ընկերությունը հավատարիմ է որակյալ կապ ապահովելու հանձնառությանը և մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ֆիքսված ցանցը Սևան քաղաքում հասանելի դառնա:

«Սևան քաղաքը հաջորդ բնակավայրն է, որտեղ ապահովեցինք ֆիքսված կապ, բայց այս մուտքին մենք պատրաստվել ենք՝ հաշվի առնելով բոլոր դետալները: Մեր բաժանորդների նկատմամբ հոգատարությունը մեզ համար առաջնային է: Մենք շարունակելու ենք ընդլայնել ցանցը և մուտք ենք գործելու նոր բնակավայրեր: Սևանի մեր հայրենակիցները կարող են վայելել Ամանորը ջերմ, հաճելի ընտանեկան մթնոլորտում»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Սևան քաղաքի բնակիչները կարող են օգտվել նաև հատուկ առաջարկից՝ Unity 9000 մարզային փաթեթից՝ 9,000 դրամի փոխարեն՝ վճարելով 8,000 դրամ: Իսկ մինչև 2024թ. փետրվարի 29-ը Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում Սևանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկնարկի ընթացքում Սևանի Ucom գրասենյակում միջոցառման ժամանակ գրասենյակ այցելած Սևանի բնակիչ Ռոբերտ Գևորգյանին, ով այցելել էր բաժանորդագրվելու Unity 9000 փաթեթին,  Ucom ընկերության գլխավոր տնօրենն իր կողմից անակնկալ է արել և նվիրել է Samsung Galaxy A14 հեռախոս:

Ucom ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Սևանի բնակիչ, մանկավարժ Հեղինե Սաֆարյանի բնակարան, ով առաջինն է բաժանորդագրվել փաթեթին և ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Այս առաջարկն ինձ համար անսպասելի էր: Այցելել էի Ucom-ի մեր քաղաքի գրասենյակ, որպեսզի տան համար ինտերնետ ծառայություններին բաժանորդագրվեմ, քանի որ տղաս ցանկանում է դառնալ ծրագրավորող և հարկավոր է ուժեղ ինտերնետ: Այն առաջարկը, որը ներկայացրին գրասենյակի աշխատակիցները, շատ շահեկան էր. միանգամից համաձայնեցի: Վստահ եմ, որ այն մեր ընտանիքի համար ամանորյա հրաշալի նվեր է Ucom-ից»,-նշել է Հեղինե Սաֆարյանը:

Ucom-ի Unity բոլոր փաթեթներին առաջարկում ենք ծանոթանալ այս հղումով: