ՌԴ ՄԻՊ-ի մարդասիրական օգնությունը տրամադրվեց Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովայի «Սրտից՝ սրտին» ակցիայի շրջանակներում հավաքվել և Հայաստան է ուղարկվել 6 տոննա մարդասիրական օգնություն՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքների համար: Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով: Հայաստանում մարդասիրական բեռը ընդունել է Արա Աբրահամյանի հիմնած «Արշավիր և Պայծառ Աբրահամյան» բարեգործական հիմնադրամը:
Մարդասիրական օգնության շրջանակներում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվել են կենցաղային էլեկտրական սարքեր, ծալովի մահճակալներ, անկողնային և մանկական հիգիենայի պարագաներ, մեծահասակների և մանկական տաք հագուստ, սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Կարիքավոր ընտանիքներին օգնության տրամադրումը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցչության և Մասիս խոշորացված համայնքի աշխատակիցների միջոցով:
Տեղում կարիքների գնահատման և օգնության տրամադրմանը մասնակցելու համար Հայաստանում էին գտնվում ՌԴ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները:
«Մենք շատ ուրախ ենք, որ ակցիան կայացավ… Հատուկ երախտագիտության խոսքեր եմ ցանկանում ասել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ ծանր իրավիճակում հայտնված մարդկանց նկատմամբ զգայուն և սրտացավ վերաբերմունքի համար»,- իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
Հիշեցնենք, որ արցախցիներին ուղղված մարդասիրական օգնությունը հավաքվել էր Ռուսաստանի հայերի միության առաջարկությամբ, «Պլանետա», «Վերածնունդ և հույս» ռուսաստանյան հիմնադրամների ինչպես նաև Ռուսաստանի Ազգային ճակատի աջակցությամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT