Փաշինյանը շարունակում է իշխանության գերկենտրոնացման իր քաղաքականությունը
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իշխանության գերկենտրոնացման իր քաղաքականությունը։ Ժամանակին Սերժ Սարգսյանին մեղադրելով իր հագով կոստյում կարելու, սահմանադրությունը վերաձևելու և սուպեր վարչապետական համակարգ ստեղծելու մեջ՝ Փաշինյանն ավելի է ամրապնդում այդ սուպերվարչապետության հիմքերը։ Խորհրդարանը երեկ 67 կողմ, 22 դեմ ձայններով ամբողջությամբ ընդունել է նախագիծը, որով Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նշանակելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը։
Կասկած չկա, որ Վահագն Խաչատուրյանը ստորագրելու է այս օրենքը, և այլևս Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած պահի հեռացնել ԱԱԾ տնօրենին և նրա տեղակալներին և նրա փոխարեն ցանկացած մեկին նշանակել։ Ավելին ԱԱԾ պետի տեղակալներն այսուհետ չեն համարվելու զինվորական պաշտոնյաներ և Փաշինյանը կարող է իր յուրաքանչյուր ապիկար կողմնակցին նշանակել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում։
Ի սկզբանե Փաշինյանը դրել էր ԱԱԾ-ն ամբողջությամբ կազմաքանդելու նպատակ, որն էլ իրականացնում է հետևողականորեն։ Պետական պահպանության ծառայությունն առանձնացվեց, Արտաքին հետախուզության համար նոր ծառայություն ստեղծվեց և այժմ միայն հակահետախուզության և սահմանների պահպանության գործն է մնացել ԱԱԾ-ի վրա։ Այս առումով Փաշինյանը նաև այդ աշխատանքը չի վստահում ԱԱԾ-ին և փորձում է անձնական վերահսկողություն սահմանել ծառայության նկատմամբ։ Սա նաև անվստահություն է իրենց իսկ կողմից նախագահի պաշտոնում նշանակված Վահագն Խաչատուրյանի նկատմամբ։ Փաշինյանն իր, գրեթե բոլոր կողմնակիցներին այլևս չի վստահում, ուստի և փորձում է ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքին, որպեսզի հեռու մնա հնարավոր էքսցենսներից։
Սեդա Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT