Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հասարակություն

Սպանություն Սյունիքի մարզում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխված 69-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմնունքի տեսուչ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Սիսիանում սպանություն է տեղի ունեցել, և սպանվածը «Սիսիան» բժշկական կենտրոնում մահացել է, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Պարեկները դեպքի վայրը սահմանազատել են և տեղում իրականացրել ծառայություն։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Սիսիանի բաժնի և ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Սիսիան քաղաքի բնակիչ, 69-ամյա Կարո Խաչատրյանն է, ով հիվանդանոց  է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող (հարցականով) վերքեր, ներքին արյունահոսություն (հարցականով), փակ հերմոռագիգ շոկ» ախտորոշմամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետի և Սիսիանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։