Ողբերգական լուր՝ Սիսիանից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.13-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի և գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքերով, ներքին արնահոսությամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա տղամարդ, որը մահացել է: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների, ինչպես նաև Սիսիանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 17-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 66-ամյա սիսիանցի տղամարդուն կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել 35-ամյա համաքաղաքացին:
Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:
Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակի բռնակը:
Քրեական վարույթը շարունակվում է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT