Դեկտեմբերի 22-25-ը արձանագրվել է 42 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 55-ը՝ վիրավորվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 6, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 5, խուլիգանության՝ 4, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 3-ական, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անզգուշությամբ կյանքից զրկելու, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, ավազակության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ընդերքի ապօրինի արդյունահանման, փաստաթղթի կեղծիքի, դատավորի, դատախազի, քննիչի և հետաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 2, սպանության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անձնական ունեցվածքի գողության և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 3 մարդ զոհվել է, 55-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT