Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հասարակություն

Արևմուտքն իր մտահոգությունը հայտնում է նուրբ ձևակերպումներով

Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, Արևմուտքից դժգոհության ձայներ են լսվում, ընդ որում՝ ոչ բացահայտ։

Հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան է հարցազրույց տվել Վրաստանի «Առաջին ալիքին», անդրադարձել նաև ՆԱՏՕ-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ «Մենք շատ լավատեսորեն ենք վերաբերվում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրին, մենք ամեն կերպ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, նրա ջանքերին, որոնք ներդնում են Եվրամիությունը կամ ԱՄՆ-ն և այն ջանքերին, որորնք ձեռնարկվել են Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկկողմ հիմունքներով։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունությունը պահպանվի ոչ միայն աշխատանքի շնորհիվ, որ մենք իրականացնում ենք Վրաստանում, այլև այն կայունությունը, որ կարելի էր բերել Հայաստանից և Ադրբեջանից»,- ասել է Կոլոմինան։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, թե Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռու մնա Մոսկվայից։ «Դա մենք խրախուսում ենք, հայերն ազատ են ինքնուրույն որոշումներ կայացնելու, նրանք որոշել են դա անել, կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ՝ ակնկալելով ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն՝ խնդրելով ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայություն և տեսանելիություն այն հարբերություններում, որոնք ունեն մեզ հետ»,- նշել է Կոլոմինան։

Ըստ էության, այս վերջին հայտարարությունը վկայում է, որ Արևմուտքը կոնկրետ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին՝ չշեղվել իր արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քաղաքականությունից։ Եթե կոնկրետ Փաշինյանի այս այցի վերաբերյալ առայժմ կոշտ գնահատականներ չկան, ապա պատճառն ընդամենն այն է, որ Արևմուտքը ցանկանում է հենց Փաշինյանից հասկանալ, թե ի վերջո որտեղ է նա իրեն տեսնում։ Չի բացառվում, որ Հայաստան վերադառնալուց հետո արդեն հաջորդ տարի Արևմուտքն ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի, եթե հանկարծ պարզվի, որ Փաշինյանը չի ցանկանում փոխել արտաքին քաղաքական վեկտորը։

Արեն Սարատիկյան