ՀՀ պետականությունը և անկախության պահպանումը քննարկման առարկա չի կարող դառնալ. Գևորգ Գևորգյան
Դեկտեմբերի 20-ին կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։
Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները: Քննարկվել է նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:
Միջոցառման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։ Հանդիպմանը ներկաներին ներկայացվել է կառույցի միասնական հարթակը և շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները: Բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը, և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր Գևորգ Գևորգյանը խոսել է համաժողովի ժամանակ: Վերջինս անդրադարձել է Հայաստանի Հանրապետության պետականության անձեռնամխելիության, տարածքային ամբողջականության հարցերին և կարևորել է, որ պետք է համախմբել բոլոր ուժերը՝ լուծելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրները: Ըստ Գևորգ Գևորգյանի՝ ՀՀ պետականությունը և անկախության պահպանումը քննարկման առարկա չեն կարող դառնալ:
Հայկ Առաքելյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT