Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հասարակություն

«Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավար կազմն ամփոփել է 2023 թվականը

Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը, ամփոփել է 2023 թվականը:  Ավելի քան 15 ընկերությունների ղեկավար կազմերը համախմբվել են խորհրդանշական վայրում: Ընկերությունների խումբը համախմբվելով մեկ տանիքի տակ՝ դարձել է մեկ ընտանիք և ունի միասնական տեսլական՝ Հայաստանի տնտեսական աճին նպաստելուն ուղղված գործուն աջակցություն ցուցաբերելու հարցում: Արդեն հինգերորդ անգամ «Գալաքսի»-ն ներկայանալի ձևաչափով ամփոփում է անցնող տարին և նախանշում հաջորդ տարվա անելիքներն ու զարգացման ուղղությունները՝  առանձնացնելու հետաքրքիր նախադեպերը, քաղած փորձը:

«Գալաքսի ընտանիքը տարեցտարի մեծանում է ինչպես ընկերությունների, այնպես էլ մասնագետների  թվով: Մենք կարողացանք այս տարի մեր առջև դրված բոլոր ծրագրերը կատարել: Ակտիվ ենք եղել  տարբեր սոցիալ-կրթական նախաձեռնություններում: Տարիների ընթացքում մեր թափանցիկ աշխատանքը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ձգտում են իրենց գիտելիքները ռեալիզացնել մեր ընկերություններից որևէ մեկում: Տարվա ամփոփումը մեզ համար ոչ թե ավարտ է, այլ նոր անելիքների մեկնարկ»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը մյուս տարի 25 տարեկան կդառնա: 15 անուն բրենդ, 250-ից ավելի միջազգային հեղինակավոր գործընկեր, 2,500 աշխատակից, 1 միլիոն ակտիվ հաճախորդային բազա. «Գալաքսի» ընկերությունները խումբը Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից է՝ իր համայնքով և կայացած ընկերություններով, որոնցից յուրաքանչյուրը ոլորտում առաջատար է: «Գալաքսի» ընկերությունների խումբը նաև բիզնես մշակույթ փոխող համակարգ է, որն առաջնորդվում է շարունակական կրթության, միասնականության և ամենօրյա աշխատասիրության սկզբունքներով:

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրոշակակիրներից է: Անցնող տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել մեծածավալ օգնություն տրամադրել Արցախից տեղահանված հայրենակիցներին:

«Մենք՝ որպես բիզնես գործունեություն իրականացնող ընկերություն և որպես հայ մարդ, ցանկացել ենք իրենց կողքին լինել, քայլեր ձեռնարկել նրանց օգնելու համար: Այցելել ենք մարզեր, տեսել ենք այն ծանր վիճակը, որում գտնվում են մեր հայրենակիցները: Հանդիպել ենք մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու տեղը, իրենց երկիրը: Նրանք բնակություն են հաստատել Հայաստանում, և այն, ինչ մենք իրականացրել ենք ու դեռ շարունակելու ենք իրականացնել, հուսով ենք, որ կմեղմացնի նրանց հոգսը: Արցախի հետ տեղի ունեցածից հետո մենք միանգամից լծվեցինք արցախցիներին օգնելու գործին և 100 տոննա պարենային օգնություն տեղ հասցրինք Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած 5,000 ընտանիքների»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Խմբի տարեվերջյան հավաքին մասնակցել են բոլոր ընկերությունների տնօրենները, ովքեր ներկայացրել են 2023-ին իրենց ընկերությունների ձեռքբերումներն ու բացթողումները և ապագայի հայեցակարգերով կիսվել գործընկերների հետ:

«Մեր ընկերությունն այս տարի կարողացել է ավելի ամրապնդել դիրքերը թիրախային խմբերի հետ աշխատանքում: Ներգրավել ենք նոր բրենդներ իրենց տեսականիով և կարողացել ենք վստահության այնպիսի մակարդակ ձևավորել, որը մեզ հնարավորություն է տալիս դիրքավորվել որպես վստահելի ու հոգատար ընկերություն»,-նշել է «Խրոնոգրաֆ» բարձր դասի բազմաբրենդային խանութների ցանցի տնօրեն Գաբրիել Ավետիսյանը:

«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում գործող «Թայմ Հայաստան», «Թայմ Վրաստան» և «Թայմ Բելառուս» ընկերությունների գործադիր տնօրեն Արսեն Մնացականյանը նույնպես ներկայացրել է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում գործող բրենդի հաջողությունները:

«Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում մեր բրենդի ճանաչելիությունը տեղափոխվել է որակապես նոր մակարդակի, «Թայմ»-ը՝ որպես համահավաք հայկական բրենդ, օտարերկրյա սպառողին կարողացել է իր կողմը ներգրավել և դառնալ մրցունակ: Սա ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպես կարող է հայկական բիզնեսը մրցունակ դառնալ գերմրցունակ շուկաներում և գրավել իր նշանակալի տեղը»,-նշել է Արսեն Մնացականյանը:

Միջոցառման ընթացքում կարևոր դեր է հատկացվել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված նախագծերին: Առանձնացվել է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրված օգնությունը, որի մանրամասների մասին պատմող տեսաֆիլմն ամբողջացրել է իրականացված մեծածավալ աշխատանքը: Բացի դա տեղի է ունեցել «Սուրբ ծննդյան» երգի պրեմիերան, որը կատարել են «Կաթիլ» բենդը և Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երգչախումբը՝ խմբավար Գրիգոր Հարությունյանի ղեկավարությամբ, իսկ ֆիլմի ռեժիսորը Արման Սուլեյմանյանն է: Երգի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը:  Այսուհետ «Գալաքսի» ընկերությունների խմբի բոլոր կոմերցիոն տարածքներում կհնչի երգը:

Միջոցառման կազմակերպումը և տեսանյութերի պրոդյուսինգը իրականացրել է «Աքսել Մոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերությունը:

 

 

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։
Միայն վերջին տարիներին «Գալաքսին» իրականացրել է 64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել  10,000-ից ավելի մարդիկ։