Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Հասարակություն

Դիրքեր գնալուց ասացի՝ «չե՞ս ուզում գրկես, հաջող անես». ով իմանար, որ դա մեր վերջին գրկախառնությունն էր...

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Բնության մեջ ամենացավոտ զգացումը կարոտն է, հատկապես, որ դա զգում ես մարդու հանդեպ, որն արդեն չկա, երկնքում է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է արցախցի Լիանա Առստամյանը։

Նա հպարտությամբ, ու ժպիտով է հիշում, նկարագրում առաջին հանդիպումը, սիրո խոստովանությունը և այն անսահման կարոտը, որ տածում է ամուսնու՝ զինվորական Արամ Ավանեսյանի նկատմամբ։ 

«Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ամարասի վանական համալիրում։ Նա ամուր բռնել էր իմ ձեռքից ու մոմ էինք վառում։ Այնքան ամաչկոտ էր, որ դա զգացվում էր, ու այնպես ջինջ սիրտ ուներ, որ դա մեկտեղված էր իր աչքերում։ Աղոթքի ժամանակ հենց Աստծո տանը խոստում է տվել, «այս աղջկա ձեռքը բաց չեմ թողնի կյանքում»,- հիշում է Լիանան։ 

Կարևորություն տալով եկեղեցական տոներին, 2020 թվականի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, Արամն ու Լիանան նշանադրվեցին։ «Երջանիկ էինք ու այնպես շատ էինք սիրում իրար, որ ես էլ, ինքն էլ վախենում էինք իրար կորցնել։ Չգիտեմ դա ինչից էր։ Արամն այնքան շատ էր հարցնում՝ «ինձ երբեք մենակ չես թողնի չէ՞». ժպտում էինք։ Արամն այնքան լավ, հոգատար, ուշադիր կողակից էր, որ իմ մտքով չէր էլ անցնի նման բան»։

Ամուսնության օրն արդեն որոշված էր, երբ Արցախում գլուխ բարձրացրեց COVID-19-ը։ Դրա պատճառով մի քանի անգամ հարսանիքը հետաձգվեց, մինչև այն պահը, «երբ որոշեցինք, որ մեզ հարսանիք պետք չէ»։

«Կարևորն իրար կողքի լինենք, էլ ուրիշ բան պետք չէր երջանիկ լինելու համար։ Արամի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին գալիս է իմ հետևից, գնում ենք իրենց տուն՝ Ճարտար քաղաք։ Ասաց՝ «Լիան, ծնունդիս լավագույն նվերը դու ես, որ այսուհետ պիտի ինձ հետ մնաս»։ Հետոն չմանրամասնեմ, այդպես չպլանավորված ամուսնացանք»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ամուսնությունից 3 ամիս անց սկսվում է 44-օրյա պատերազմը։ Արամը կամավորագրվում և մեկնում է առաջնագիծ, ծնողներին խնդրելով հոգ տանել մեկը մյուսին, մինչև վերադառնա։ 

«Գնալով պայթյունների ձայներն ավելի էին մոտենում ու դրանից տունը դղրդում էր։ Հետո տեգրս վիրավորվում է Մատաղիսում, նրան տեղափոխում են Երևան։ Արամը զանգում է սկեսրայրիս ու խնդրում, որ մեզ տարհանի Ճարտարից։ Կապան տանող ճանապարհը երբեք չեմ մոռանա, այնքան էինք լացում, աղոթում, որ հանկարծ բան չպատահի։ Ցավոք, միայն մարդկային հազարավոր կյանքերի շնորհիվ զինադադար հաստատվեց»։ 

Պատերազմից հետո ընտանիքին Արցախ տեղափոխելու համար Արամը հասնում է Կապան։

Հայրենի Ճարտար տեղափոխվելուց հետո նա ծառայության է անցնում 3-րդ պաշտպանական շրջանում։ Հրադադարի հաճախակի խախտումներով, տեղային մարտերով, թշնամու առաջխաղացման փորձերով անցնում է 3 տարի, այդքանով հանդերձ՝ Արամն ու Լիանան իրար ունենալով երջանիկ էին։ 

«Հաճախ վիճում էինք։ Սերը հաղթում էր, իրարից խռով մնում էինք մի քանի վայրկյան, հետո մոռանում, առաջ էինք նայում»,- ասում է երիտասարդ կինը։

Արամը միշտ ցանկացել է, որ աղջիկ երեխաներ ունենար։ Կնոջ հետ պայման էր դրել՝ «մեկին Արև, մյուսին՝ Լուսին կկոչենք»։ 

«2023 թվականի սեպտեմբերին հիմնականում «համար 1» ուժեղացված ծառայություն էր, տանը գրեթե չէր լինում, բայց սեպտեմբերի 19-ին Արամը տանն էր։ Զանգ եկավ, զորամասից էր, էլի «համար 1»։ Արագ-արագ պատրաստեցի իրերը, ասաց՝ «շատ բան չդնես հետս, վաղը նորից հետ կգամ։ Դիրքեր գնալիս միշտ ինքն էր գրկախառնվում, այնքան էր շտապում, այս անգամ ես ասացի՝ «չե՞ս ուզում գրկես, հաջող անես»։ Գրկախառնվեցինք, պաչեց ու հաջող արեց։ Դա մեր վերջին գրկախառնությունն էր, վերջին հանդիպումը․․․»։

 Նույն օրը սկսվեց պատերազմը։ Առաջին պայթյունի ձայներից Լիանան դուրս է եկել տնից գոռալով ամուսնու անունը։ Երիտասարդ կնոջ մտքով անցնում էր միայն Արամին կորցնելու վախը։ 

«Մի րոպե անգամ նկուղում չեմ նստել, անընդհատ հետևում էի հիվանդանոց տանող ճանապարհի շարժին։ Զինադադարից հետո անգամ կրակում էին փոքր տրամաչափի զինատեսակներով։ Հետո կամաց-կամաց բոլորը եկան, իսկ իմ Արամից լուր չկար։ Սկեսուրիս հետ տնից-տուն էինք գնում Արամից լուր ստանալու համար։ Արամի եղբայրը, ընկերները հեռախոսներով անգամ մի քանի բարձունք են բարձրանում, որ կապ բռնեն»։ 

Լիանան ասում է, որ Արամը մի խումբ մարտական ընկերներով հայտնվել է անտառում, շրջափակված ադրբեջանցիներով։ Ուշ երեկոյան Լիանան sms հաղորդագրություն է ստանում։ «Վերջապես ժպիտ եկավ դեմքիս, ուրախությունից դողում էի»,- ասում է մեր զրուցակիցն, ապա ավելացնում, որ այդ ապրումներն անհնար է բացատրել։

Զինծառայողները դուրս են եկել շրջափակումից, ռուս խաղաղապահները, սակայն, չեն թողել, որ նա տուն վերադառնա, այլ ուղեկցել են Ստեփանակերտ՝ պատճառաբանելով, որ ճանապարհը փակ է։ Արմանն ամենաշատը մտածել է ընտանիքի մասին, վախեցել, որ այլևս չի տեսնի նրանց։

«Այդ ժամանակ մենք էինք հայտնվել շրջափակման մեջ ու Արամն ինձ անընդհատ հույս էր տալիս, զանգով, sms հաղորդագրություններով, որ չնեղվեմ, որ ամեն ինչ լավ կլինի, որ էլի կտեսնվենք։ Ճարտարում բենզին չկար, ու այդպես էլ չբերեցին, մենք դրա համար ուշ դուրս եկանք»,- մանրամասնում է Լիանան։ 

Սեպտեմբերի 25-ը Լիանան երբեք չի մոռանա։ Մինչ ընտանիքը պատրաստվում էր Ճարտարից տարհանման, երեկոյան անծանոթ համարից զանգ է ստանում։ «Պատասխանում եմ, ահավոր ձայներ են լսվում, մեկն ասում է՝ Լիանա, դուք ե՞ք, ասացի այո, ասաց, որ զապրավկա է պայթել, շատ տուժածներ կան, եթե Արամ անունով ընկեր, եղբայր կամ ամուսին ունեմ՝ շուտ հասնեմ հանրապետական հիվանդանոց, նա վառվել է....  չեք կարող պատկերացնել իմ հոգեվիճակը, անգամ հիմա եմ դժվարանում պատմել։ Սիրտս կտոր-կտոր է լինում»,- արցունքներն աչքերին պատմում է նա։

Լիանան անգամ դժվարացել է կատարվածը պատմել ընտանիքի անդամներին։ Չոքել է գետնին ու բարձր գոռացել. «Ես ամբողջ գիշեր լաց էի լինում, Արամս զուգահեռ ցավ էր քաշում։ Մեր բոլոր ծանոթները հույս էին տալիս, իսկ իմ սիրտը զգում էր»։ 

Մինչ Լիանան Ճարտարից կհասներ Ստեփանակերտ, հաջորդ օրը Արամին ուղղաթիռով տեղափոխում են Երևան։ Վիճակը ծանր էր, չնայած, որ ժամանակ առ ժամանակ Արամը խոսում էր։

3 ամիս առաջ, սեպտեմբերի 26-ին հիվանդանոցում արձանագրվեց նրա մահը։ Իսկ Լիանան ընտանիքով բռնել էր գաղթի ճանապարհը։ Բոլորը գիտեին Արամի մահվան մասին. «Ոչ ոք չհամարձակվեց ինձ ասել, որ ամուսինդ չկա, որ գնաց կարոտը սրտում»։ 

Սիրելիի՝ Արամ Ավանեսյանի մասին Լիանան իմացել է 2 օր անց, երբ Արամի մայրը դիահերձարանում պիտի ճանաչեր որդու դիակը. «Ես քարացել էի ու չէի հավատում, ավելին, մինչև հիմա չեմ հավատում, սպասում եմ, որ մի օր կգա»...

Արամը հուղարկավորվեց Եռաբլուրում, հիմա պանթեոն տանող ճանապարհը Լիանայի համար դարձել է տուն տանող ճանապարհ։

Հունան Թադևոսյան