Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Նոր Ուղի բնակավայրում այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ուղի բնակավայրի սկզբնամասում գտնվող տան բակում անասնակեր է այրվում:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Արարատի մարզի գումարտակում, որտեղից ժամանել է ՊԾ խումբը՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ: Լրացուցիչ ժամանել է թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 1000 հակ պահեստավորված անասնակեր:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են սեփականատեր Գարիկ Միքայելյանն իր համագյուղացիների հետ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT