Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Վահան Թորոսյանն ու Ջուլիետտա Առուշանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում մի կին և մի տղամարդ ու խնդրում են պարեկներին, որպեսզի իրենց և երեխային շտապ հասցնեն մոտակա մանկական հիվանդանոցներից մեկը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քանի որ, «Աբովյան» բժշկական կենտրոնում մանկական բաժանմունք չկա, պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով ամուսիններին ու երեխային տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները, տեսնելով երեխայի վիճակը, նրան շտապ տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։
Ըստ տեղեկությունների՝ ամուսինները մարզերից մեկի բնակիչներ են, իսկ հիվանդանոց տեղափոխված երեխան 2-ամյա տղա է, անունը՝ Վարդան։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողները շնորհակալություն են հայտնել պարեկներին ու բժիշկներին․
«Երեխայի մոտ տանը ուժեղ ցնցումներ սկսվեցին, իքնազգացողությունը վատացավ, գույնն էլ այլայլվեց։ Դե մեր մոտ չկան էդ հարմարությունները հիվանդանոցային, ասինք մեր մեքենայով տեղափոխենք հիվանդանոց։ Բայց ճանապարհին մենք խառնվում էինք իրար ու տեսանք, որ երեխան էլ ավելի է վատանում։ Նկատեցինք պարեկներին, մոտեցանք ու խնդրեցինք, որպեսզի մեզ ուղեկցեն, բայց ոչ միայն ուղեկցեցին, այլ իրենք իրենց ավտոմեքենայով մեր բալին հասցրին հիվանդանոց, որտեղ էլ վստահ ենք, որ բժիշկները Աստծո կամոք կփրկեն մեր տղայի կյանքը։ Կրկին մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում պարեկներին, որոնց շնորհիվ շատ արագ երեխային հասցրեցինք հիվանդանոց ու այդտեղ էլ մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բժիշկներին։ Երեխան էլ մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT