Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Հասարակություն

VIVA բարեգործական հիմնադրամը և Shtigen Group-ը միավորում են ջանքերը Արցախից տեղահանվածներին օգնելու համար

VIVA բարեգործական հիմնադրամը և արևային էներգետիկիայի ոլորտում Հայաստանի առաջատար Shtigen ընկերությունը հայտարարում են Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց կենսապայմանների բարելավմանն ուղղված աջակցության ծրագրի մեկնարկի մասին։ Համատեղ նախագիծը կոչվում է «VIVA Sunrise»:

Ըստ 2023 թ․ սկզբին ստորագրված հուշագրի՝ համագործակցությունն ուղղված է Արցախի և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության առավել խոցելի խմբերին օգնություն ցուցաբերելուն։

Համատեղ նախագծի շրջանակում դեկտեմբերի 20-ին տեղադրվել է առաջին ջրատաքացուցիչը Նոր Խարբեդ համայնքում հաստատված յոթ հոգանոց բազմազավակ ընտանիքի համար։ Ծրագրի նպատակը ոչ միայն կոմունալ ծախսերը նվազեցնելն է, այլև մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին

ամբողջ տարին անվճար տաք ջրով ապահովելը։

Նոյեմբերի 1-ից VIVA հիմնադրամը Արցախից բռնի տեղահանված մարդկանց օգնելու նպատակով բժշկական և սոցիալական աջակցության 5 ծրագիր է սկսել իրականացնել։ Այս պահի դրությամբ բժշկական օգնություն ստանալու համար ստացվել է 9500 դիմում, և ծրագրում շահառուների ներգրավելու գործընթացը դեռ շարունակվում է։

«VIVA Sunrise» մեկամյա համատեղ ծրագրով  առաջնահերթություն է տրվելու Հայաստանի մարզերում և հեռավոր բնակավայրերում հաստատված բազմազավակ ընտանիքներին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առանց կերակրող ձեռքի մնացած, արցախյան պատերազմների հերոսների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին։ Ծրագրի շրջանակում նաև բռնի տեղահանված անձանց կենսապայմանների մոնիթորինգ է նախատեսվում։ 

Ծրագիրը հնարավորություն կտա մշտական անվճար տաք ջրով ապահովել առավելագույն թվով արցախցիների, որոնք 10 ամսից ավելի շրջափակման դժվարին պայմաններում են եղել՝ սննդի, բժշկական օգնության և կոմունիկացիոն սահմանափակ հնարավորություններով։

VIVA-ի համահիմնադիր և ղեկավար Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝  հիմնադրամի համար մեծ պատիվ է համագործակցել մի ընկերության հետ, որն արդեն մի քանի տարի է՝ Արցախի և սահմանամերձ շրջանների աջակցության ծրագրեր է իրականացնում՝ ապահովելով տարածաշրջանի էներգետիկ անկախությունը․ «Կյանքի դժվարին  պայմաններն ազդում են մեր շահառուների ֆիզիկական և մտավոր առողջութան վրա: Ցանկացած փոփոխություն թույլ է տալիս բարության օղակ կառուցել այն ընտանիքների շուրջ, որոնք զրկված են ոչ միայն տարրական կենցաղային պայմաններից, պատշաճ խնամքից, այլև իրենց վիճակը բարելավելու ընտրության հնարավորությունից։ Քայլ առ քայլ մենք փորձում ենք դրական տեղաշարժ ապահովել Արցախից բռնի տեղահանվածների ճակատագրերում»։

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն էլ կարծում է, որ Հայաստանում և Սփյուռքում ընկերությունները պետք է ձգտեն ընդլայնել կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակը՝ բծախնդրորեն ընտրելով թափանցիկ հեղինակություն ունեցող հիմնադրամներ, որոնք իրականացնում են լայնածավալ նախագծեր և էապես փոխում են իրականությունն իրենց հայրենակիցների համար։

«Արևածագ Արցախում նախագիծը, չնայած նոր իրավիճակին, շարունակելու է գործել՝ փորձելով թեթևացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենցաղային հոգսերը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի էներգետիկ անկախության շղթայի լիակատար ձևավորմանը։ Շնորհիվ VIVA հիմնադրամի և հոգատար անհատների՝ մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել թե՛ նախագծին, թե՛ կորպորատիվ ազգային պատասխանատվության մեր գաղափարին»,-ասում է Հայկ Շեկյանը։

«VIVA Sunrise» ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ է տեղեկատվական և ֆինանսական աջակցություն։ Հանգանակությունը կատարվում է VIVA հիմնադրամի միջոցով։

Дисклеймер

VIVA

*VIVA հիմնադրամը ստեղծվել է 2016 թ․ ապրիլի 7-ին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հիմնադրամն իրականացնում է ավելի քան 60 ծրագիր բժշկական, սոցիալական և կրթական ոլորտներում։ Առանցքային ձեռքբերումներից են վիրավորների վերականգնողական աջակցությունը, մարզային և ռազմական բժիշկների վերապատրաստումը Ռուսաստանի, Գերմանիայի և Հոլանդիայի առաջատար բժշկական կենտրոններում, մարզային բուժհաստատություններին սարքավորումներով և առաջին անհրաժեշտության նյութերով ապահովելը, դեռահասների և մեծահասակների համար անվճար առաջին օգնության դասընթացների կազմակերպումը Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև արյան դոնորության ծրագրի մասին իրազեկումը, պալիատիվ խնամքը։ Հիմնադրամն ունի ավելի քան 500 կամավոր բժիշկ և, առհասարակ, 1000 կամավոր ամբողջ աշխարհում:

*Shtigen Group

*Shtigen Group-ը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Shtigen Group-ի կազմում գործունեություն են ծավալում Shtigen Energy Systems (արևային էներգետիկա), ENEREX (էլեկտրաէներգիայի ազատականացված շուկա), Andron (էլեկտրամոբիլներ, էլ․ մոբիբիլների սպասարկում) ընկերությունները, ինչպես նաև Shtigen Ventures-ը, Shtigen Innovation-ը և Shtigen Advisory-ն։ Shtigen Group-ն իր Shtigen Academy նախագծի շրջանակում գործունեություն է ծավալում նաև կրթական ոլորտում։ Կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում իրականացվող ծրագրերից առանձնանում է «Արևածագ Արցախում» նախագիծը, որի նպատակն Արցախում էներգետիկ անկախություն և անվտանգություն հաստատելն էր։

Shtigen Group-ը ՀՀ արևային էներգետիկայի շուկայի առաջատարներից է, ՀՀ առաջին 500 խոշոր հարկատուներից։  

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ