Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Հասարակություն

«Սորս» հիմնադրամը նշեց 10-ամյակը․ ԶՊՄԿ-ն հիմնադրամի գլխավոր հովանավորն է

Հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության «Սորս» հիմնադրամը Source Foundation Supporting Children with Disabilities/ՍՈՐՍ Հիմնադրամ նշեց հիմնադրման 10-ամյակը։ 10 տարի հիմադրամն աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերականգնվելու, ինտեգրվելու և հասարակության լիարժեք անդամ դառնալու բարդ գործում։

Այս տարների ընթացքում տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Ծառայություններ են մատուցվում ՀՀ բոլոր մարզերում։

Այս 10 տարիներից 7-ը ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած հիմնադրամի գլխավոր հովանավորն է, ընդհանուր առմամբ ընկերությունն աջակցել է հիմնադրամին մոտ 435 միլիոն դրամով, հավատալով, որ լիարժեք ներառական հասարակության կերտումը հնարավոր է միայն համատեղ ուժերով, հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ։

2023 թվականին ԶՊՄԿ ֆինանսավորմամբ Սորս հիմնադրամը Կապանի «Մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ին տրամադրել է էրգոթերապիայի, զգայական ինտեգրացիայի և անհատական թերապևտիկ պարապմունքների սենյակների համար փափուկ կահույք և այլ գույք։

Հիմնադրամն ունի մի շարք հովանավորներ, ԶՊՄԿ-ից բացի, նաև՝ աջակցող անհատ նվիրատուներ։

Նվիրատու կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անցնելով https://sourcefoundation.am/?lang=en հղումով։