Իլհամ Ալիևի ախորժակն աճում է Փաշինյանի թուլակամության պատճառով
Որքան Հայաստանի գործող վարչախումբն իրեն անողնաշար կենդանու պես է պահում արտաքին հարաբերություններում՝ հատկապես Ադրբեջանի հետ շփումներում, այնքան Իլհամ Ալիևի ախորժակը շարունակում է աճել։
Նախօրեին ադրբեջանական մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Ալիևը նախ պահանջել է Զանգեզուրի միջանցքը, ապա և պնդել, որ հրաժարվում է զորքերի հայելային հետքաշման առաջարկներից, ավելին, ըստ Ալիևի՝ սահմանի այդ հատվածն ամենևին սահմանագծված չէ և որևէ մեկը չի կարող ասել՝ Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքն է, ընդհակառակն Ալիևը շարունակել է տասնամյակների կեղծ պատմագիտական նարատիվներն ըստ որոնց Երևանը և Ջերմուկն ադրբեջանական քաղաքներ են։
Վստահաբար Ադրբեջանի նախագահի այս հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Հայաստանին, այլ ավելի շուտ արտաքին խաղացողներին։ Բարձրացնելով խաղադրույքները՝ Իլհամ Ալիևը փորձում է հնարավորինս ավելի շատ պոկել։ Ի տարբերություն ռեսուրսներով աղքատ Հայաստանի՝ Ադրբեջանն այսօր թե՛ Արևմուտքին և թե՛ Ռուսաստանին տալու բան ունի, և, օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից, փորձում է առավելագույն գնով վաճառել իր իսկ ունեցածը։
Մեծ հաշվով, Իլհամ Ալիևը նույնիսկ չի բացառում պատերազմ վերսկսելու հնարավորությունը։ Հասկանալով, որ հատկապես 2024 թվականին, երբ Ռուսաստանում, Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում քաղաքական միավորների գլուխը խառն է լինելու ընտրական գործընթացներով, ինքը՝ Ալիևը, ևս արտահերթ նախագահական ընտրություններ է նախաձեռնել փետրվարի 7-ին, ավելի վաղ, քան ԱՄՆ, Եվրախորհրդարանի կամ ՌԴ նախագահի ընտրությունները, ուստի փորձելու է Ադրբեջանում վստահության նոր քվե ստանալուց հետո անցնել չափազանց արմատական և կոշտ մեթոդների։
Արամ Սարուխանյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT