«Մեյմունություններ անելու փոխարեն՝ ճիշտը պատմեք ժողովրդին, ասեք, որ շուտով Հայաստանը կարող է կանգնել նոր ռազմական բախման առջև». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցնցուղի թեմայով կառավարության աշխատակազմի տարածված հերթական ցինիզմը կրկին հիշեցնում է այն ասույթը, որ «բարոյականությունից ամենաշատը խոսում են անբարոյականները»:
Կառավարություն կոչվածը վաղուց խփել է այդ ասույթի բոլոր ռեկորդները:
Պետություն ու Հայրենիք կործանած կառավարությունը, իրեն բնորոշ ցինիզմով, փորձել է ցնցուղի պատմությունից` պետական միջոցների մասին մտահոգվողի էժանագին կերպար կերտել:
Սրանց պետք է հիշեցնել, որ պետական միջոցները վատնողների, պետությանը «քցողների», խնայողությունները գողացողների ու դրանց վրա աչք փակողների մեղքը դատարանով ապացուցում ու դատում են, ոչ թե թեման վերածում են էժանագին կապիկության` անգրագետ մասսայի ազգակործան բարեհաճությունը գողանալու համար:
Սրանց պետք է նաև հիշեցնել, որ աշխարհում անխուսափելիորեն դատում են նաև այն իշխանություններին, ում կառավարման տարիներին կորցրել են պետության զգալի տարածքներ, տվել են չարդարացված հազարավոր զոհեր, թշնամուն են հանձնվել միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա և զինամթերք, կորցրել են հազարավոր բնակավայրեր, սրբավայրեր, մշակութային ժառանգության օբյեկտներ, ինչպես նաև հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող տնտեսական ահռելի ռեսուրսներ:
Մեյմունություններ անելու փոխարեն՝ ճիշտը պատմեք ժողովրդին: Ասեք, նաև որ ձեր հանցավոր ու դավադիր քաղաքականության պատճառով, շուտով Հայաստանը կարող է կանգնել նոր ռազմական բախման առջև:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT