Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Ռելոկանտները փորձարկել են Հայաստանը. միտումը կշարունակվի, եթե, իհարկե, իրավիճակին չմիջամտի աշխարհաքաղաքականությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru-ն «Ռելոկանտները փորձարկել են Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուսաստանցիները Հայաստան են փոխանցել ավելի քան 2 մլրդ դոլար: 2023 թվականի ութ ամսվա կտրվածքով նման տվյալներ է ներկայացրել S&P վարկանիշային գործակալությունը։ Չնայած Հայաստանը ամենից հաճախ հանդես է գալիս որպես փողի տարանցիկ կետ, սակայն այդ ամենը դեռևս աջակցում է տեղական բանկերին, եզրակացրել են վերլուծաբանները։ Ռուս ձեռնարկատերերը սկսել էին ակտիվորեն տեղափոխել բիզնեսները Հայաստան կամ նոր ընկերություններ բացել այնտեղ՝ սկսած 2022 թվականից։ Համաձայն Kommersant-ի զրուցակից փորձագետների, նրանց մեծամասնությունը կարողացել է հիմնավորվել այդ երկրում, ընդ որում՝ հիմնականում ՏՏ ոլորտում։ Այն, թե ի՞նչ ռազմավարության են հետևում այդ ընկերությունները և ի՞նչ դժվարությունների են հանդիպում, փորձել է պարզել Kommersant-ի թղթակից Ելենա Իվանովան:

2022 թվականին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 1 միլիարդ դոլարի, ինչը իշխանությունները պատմական մակարդակ են անվանել։ Միաժամանակ, երկրի ՀՆԱ-ն ակնկալվող 7 %-ի փոխարեն աճել է 12 %-ով։ Վերլուծաբանները դա հիմնականում պայմանավորել են Ռուսաստանից կապիտալի ներհոսքով։ Ոմանք իրենց բիզնեսը տեղափոխել են զգացմունքների վրա և բառացիորեն մի քանի ամիս անց վերադարձել տուն, բայց ձեռնարկատերերի ավելի քան 70 %-ը հաստատվել է ՏՏ ոլորտում, Kommersant-ին հայտնել են փորձագետները։ «Մի քանի ընկերության աշխատակազմն ամբողջությամբ է տեղափոխվել անդրկովկասյան հանրապետություն, և մեծամասնությունը, ի վերջո, բիզնես բացելիս աշխատանքի է ընդունել տեղացի տնօրեն և հաշվապահ, իսկ աշխատակիցների մեծ մասը տեղափոխել է այլ երկրներ,- նշել է «Խաչեն» ընկերության հիմնադիր Արմեն Մինասյանը,- ես տրամադրում եմ արտաքին գործառնական կառավարման և հաշվապահական ծառայություններ, և քանի որ հաճախորդները կապվում են ինձ հետ, դա նշանակում է, որ նրանք ավելի հարմարավետ են զգում այն դեպքում, երբ այն առաջադրանքները, որոնք հնարավոր է արտապատվիրել, կատարվում են այս կերպ»:

Հիմնական խնդիրը, որին բախվում են գրեթե բոլոր ձեռնարկատերերը, շուկայի համեստ մեծությունն է։ Դա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր պատրաստվում էին ծառայություններ մատուցել տեղական ընկերություններին և քաղաքացիներին։ Հայաստանի բնակչությունը չորս անգամ փոքր է Մոսկվայի բնակչությունից։ Creative Structure ինվենտ-գործակալությունը հույս ուներ Հայաստանում աշխատել Ռուսաստանից հեռացած արևմտյան բիզնեսների հետ: Սակայն այդ հարցում դժվարություններ եղան։ Արդյունքում 2023 թվականի վերջում բիզնեսը գործնականում լքեց երկիրը և սկսեց փնտրել այլ շուկաներ։ Եվ այս հարցում կարող էր օգնել հայկական իրավաբանական անձը, նշել է Creative Structure-ի հիմնադիր Արկադի Սերգեևը: «Քանի որ բնակչության խտությունը ցածր է, շուկայավարման բյուջեն շատ ավելի ցածր է, քան Ռուսաստանում էր: Հայաստանի միջոցով մենք դիտարկում էինք այլ շուկաներ դուրս գալու հնարավորությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների շուկաներ»,– բացատրել է նա։

Երևանի ODD Fashioned բարի հիմնադիր Վյաչեսլավ Լանկինն էլ ասել է, որ հիմնականում հաջողվել է հետաքրքրություն առաջացնել ռելոկանտների շրջանում, բայց տեղի հանրությանը գրավելը բավականին դժվար է: «Միշտ պետք է հասկանալ տեղական մտածելակերպը։ Հետագծային փաստաթղթերը, որոնք մենք ուղղակի փոխանցում ենք Ռուսաստանից, այնքան էլ լավ չեն աշխատում։ Որոշակի հույս ունեինք, արեցինք, վեց ամիս աշխատեցինք, հետո ստիպված պետք է փոխեինք մեր տեսակետն ու վարման ոճը։ Սկզբունքորեն հիմա, ինչպես սկզբում, մենք ավելի շատ աշխատում ենք վերաբնակիչների, քան տեղի բնակչության համար։ Այստեղ բոլորը ճանաչում են միմյանց և գնում են իրենց ընկերների մոտ, և ժամանակ է պետք, որ նրանց դարձնես քոնը», - պատմել է նա:

Գործարարների կարծիքով, ամենահեշտը եղել է իրավաբանական անձ գրանցելը և բանկային հաշիվ բացելը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելը։ Տեղական վարկային կազմակերպությունները խստացրել են իրենց համապատասխանության ընթացակարգերը հիմնականում ֆիզիկական անձանց համար։ Ընկերություններին հաջողվում է խուսափել որևէ առանձնահատուկ դժվարությունից, և հարցեր են ծագում միայն նրանց համար, ովքեր երկար ժամանակ իրենց հաշիվների վրա շարժ չեն ունեցել։ Սակայն բիզնեսի համար անհրաժեշտ տարածքներ կամ կապալառուներ գտնելը միշտ չէ հեշտ, շարունակել է Վյաչեսլավ Լանկինը: «Դատարկ տարածքներ շատ կան, բայց դրանք գտնելը բավականին դժվար է: Անշարժ գույքի շուկան դեռ մի քիչ անմխիթար վիճակում է: Տեղացիները պարզապես չեն հասկանում, թե ինչպիսի տարածքներ են ձեզ անհրաժեշտ բարի, դիսկոտեկի կամ սրճարանի համար: Նրանք առաջարկում են ամեն ինչ։

Իրավիճակն ավելի լավ է բնակելի տարածքների վարձակալության հարցում, բայց դեռևս խնդիրներ կան կոմերցիոն անշարժ գույքի հետ կապված։ Մենք արդեն վեց ամիս է՝ տարածքներ ենք փնտրում մեր երկրորդ նախագիծը սկսելու համար»,- պատմել է նա: Ինչպես կանխատեսում է S&P-ը, Հայաստանի տնտեսության աճը 2023 թվականի համար կկազմի 7,5 տոկոս։ 2024 թվականին միտումը կշարունակվի, իսկ ՀՆԱ-ի աճը կկազմի 4,5 տոկոս։ Եթե, իհարկե, իրավիճակին չմիջամտի աշխարհաքաղաքականությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում