Փաշինյանի «կախիչների» շոուն նոր թափ է հավաքելու
Ցնցուղների և կախիչների հայտնի պատմությունը, որի հետևանքով պաշտոնանկ արվեցին քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու և Արմավիրի մարզպետները, այդքանով չի ավարտվել։ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողության ծառայությանն ուղարկել է քաղաքաշինության կոմիտե՝ ուսումնասիրություններ անելու, և այնպիսի հրահանգ է տվել, որ հիմք հանդիսանա դա հետագայում քրեական գործեր հարուցելու համար։ Իր համերկրացի Արմեն Ղուլարյանին և բոլոր կառույցների ղեկավարներին, որոնք ներքաշված են եղել անորակ դպրոցների շինարարության, մատակարարումների, գնումների գործընթացում, խնդիր է դրված նստեցնել։
Փաշինյանը մտադիր է մեծ շոու սարքել՝ ցույց տալու, որ անգամ իր օրոք կատարվող կոռուպցիոն դրսևորումների դեմ է պայքարում, այլ ոչ միայն նախկինների արած «թալանի»։ Գրեթե շանս չկա, որ մի քանիսը քրեական հետապնդման չենթարկվեն։ Փաշինյանը նաև «զոհեր» է պահանջում ԿԳՄՍՆ-ում, հատկապես անորակ շինարարությունն ընդունելու մասով:
Այս շոուն, ըստ ՔՊ մեր աղբյուրների, դեռ նոր է սկսվում։ Հաջորդ շաբաթվանից Փաշինյանն այցերը շարունակելու է, և նպատակ ունի առավել մեծ ընդգրկում տալ իր «հակակոռուպցիոն» հիստերիկ ներկայացումներին՝ կախիչներ պոկելով, ցնցուղներ հանելով։ Այս ամենը, իհարկե, տեղավորվում է նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։ Իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, արդեն վաղուց է պատրաստվում իր իսկ նախաձեռնելիք արտահերթ ընտրություններին, և մտադիր է նոր ԱԺ-ն հավաքել բացառապես յուրայիններից։
Հրանտ Սարիբեկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT