Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Հասարակություն

2023 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրներն առաջին անգամ ապահովել են Գերմանիայում էլեկտրաէներգիայի ավելի քան 50 %-ը

Dw.com-ը գրում է, որ 2023 թվականը դարձավ Գերմանիայի պատմության մեջ առաջին տարին, երբ վերականգնվող էներգիայի աղբյուրներն ապահովել են Գերմանիայում սպառվող էլեկտրաէներգիայի կեսից ավելին։ Մեկ ամսվա, եռամսյակի կամ նույնիսկ կես տարվա արդյունքների հիման վրա վերականգնվող էներգիայի աղբյուրներն արդեն եղել են էլեկտրաէներգիայի հիմնական արտադրողները, սակայն սա առաջին դեպքն է, երբ նրանց հաջողվել է պահպանել առաջատարի դիրքը ողջ տարվա ընթացքում։ Դեկտեմբերի 18-ին Բադեն-Վյուրթեմբերգի դաշնային նահանգի արևային էներգիայի և ջրածնի հետազոտությունների կենտրոնը և Էներգիայի և ջրի մատակարարման դաշնային ասոցիացիան շտապեցին հայտնել այդ լուրը Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների նախօրեին։

Նրանց նախնական հաշվարկների համաձայն 2023 թվականին Գերմանիայի էլեկտրաէներգիայի ոլորտում «կանաչ» էլեկտրաէներգիայի մասնաբաժինը կազմել է մոտ 52 %, ինչը 5 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Բացառությամբ հունվար և փետրվար ամիսների, մյուս բոլոր ամիսներն այս տարի «կանաչ» էլեկտրաէներգիան հետևողականորեն ծածկել է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի կեսից ավելին, անգամ մայիսին և հուլիսին դրանց մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 57 % և 59 %, իսկ հոկտեմբերին և նոյեմբերին մնացել է 55 %-ի սահմաններում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Գերմանիայում վերականգնվող էներգիայի արտադրող հզորությունն արդեն հասել է այնպիսի մասշտաբի, որ հնարավոր է արդյունավետ կերպով հարթեցնել ամենօրյա, տարածաշրջանային և սեզոնային տատանումները քամու և արևային էներգիայի օգտագործման ժամանակ: Բացարձակ թվով Գերմանիան 2023 թվականին արտադրել է ընդհանուր առմամբ 267 միլիարդ կիլովատ/ժամ  կանաչ էլեկտրաէներգիա։ Դա նոր ռեկորդ է և նախորդ տարվա համեմատ 6 %-ի աճ։ Առայժմ Գերմանիայում վերականգնվող էներգիայի հիմնական արտադրողներն են ցամաքային հողմային գեներատորները, բայց Գերմանիայի նման խիտ բնակեցված երկրում ավելի ու ավելի շատ հողմային տուրբիններ տեղադրելու հնարավորությունը սահմանափակ է: Հետևաբար, ապագայում, այս տասնամյակի վերջին, ծովային հողմակայանները պետք է դառնան անվիճելի առաջատարներ, բայց դրանց կառուցումը, ինչպես նաև նոր էլեկտրահաղորդման գծերի անցկացումը Հյուսիսային և Բալթիկ ծովերից դեպի հարավային խոշորագույն արդյունաբերական կենտրոններ ժամանակ է պահանջում:

Այս տարին արևային էներգիայի ռեկորդային տարի էր: Արևային մարտկոցների տեղադրումը հատկապես շենքերի տանիքներին և պատշգամբներին չի պահանջում ոչ մեծ ներդրումներ, ոչ էլ երկարատև տեղադրման աշխատանքներ։ Դրանով է հիմնականում բացատրում այն, թե ինչու է հիմա Գերմանիայում ֆոտոգալվանային բում:

Ինչպես դեկտեմբերի 18-ին հայտնել են Funke մեդիա խմբի հրապարակումները վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությանը, 2023 թվականին շահագործման հանձնված արևային մարտկոցների գեներացնող հզորությունը հասել է ռեկորդային 12 գիգավատտի (ԳՎտ), ինչը 84 %-ով ավելի է, քան անցյալ տարվա ցուցանիշը։ Համեմատության համար նշենք, որ ժամանակակից ատոմակայանների էներգաբլոկները սովորաբար ունեն 1 ԳՎտ հզորություն:

Այսպիսով, Գերմանիայում կանաչ էլեկտրաէներգիայի գրեթե երեք քառորդը ստացվում է քամու և արևի էներգիայից: Այդ երկու հատվածների աճը թույլ է տվել վերականգնվող էներգիայի աղբյուրներին նախորդ տարում առաջատար դառնալ գերմանական էլեկտրաէներգիայի շուկայում, ինչին, ըստ ZSW-ի և BDEW-ի, վիճակագրորեն նպաստել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր նվազումը 11 %-ով։ Այդ կրճատումը գերմանական ձեռնարկությունների և տնային տնտեսությունների կողմից նպատակաուղղված խնայողությունների արդյունք է: Իրենց մամլո հաղորդագրության մեջ ZSW-ն և BDEW-ն չեն անդրադարձել, թե 2023 թվականին, որ էներգակիրներն են ապահովել էլեկտրաէներգիայի մնացած 48 %-ը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]