Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ամանորյա նվերներով շնորհավորել է Տավուշում ու Վայոց ձորում բնակվող Արցախից բռնի տեղահանված փոքրիկներին
Արցախից բռնի տեղահանված 2-14 տարեկան ավելի քան 1000 երեխաներ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Ազատամուտ համայնքներում ու Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքներում ամանորի նվերներ են ստացել Հայաստանի ազգային կապի օպերատորից՝ Ucom-ից: Նվերները սանտամոբիլներով են հասցվել մարզեր: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ucom-ի աշխատակիցները Եղեգնաձորի ու Իջևանի մշակույթի տներում անձամբ հանձնել են նվերները:


«Ամանորյա հրաշքը մենք պետք է ապահովենք մեր արցախցի հայրենակիցների համար: Նրանք դրա կարիքը շատ ունեն: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելը մեզ համար կարևոր հանձնառություն է, որը մենք իրականացնում ենք մեծ սիրով ու հոգատարությամբ: Ամանորը հրաշքների սպասում է ու դրանց իրականացման մեկնակետ: Ucom-ը թե՛ որպես ազգային օպերատոր և թե՛ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնառություն ունեցող ընկերություն, հետևողականորեն առավելագույնս իրականացնելու է մեր երեխաների ու ինչու չէ նաև օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցների երազանքների գոնե մի փոքր մասը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երկու մարզերի մարզպետներին՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, ում շնորհավորել է նշանակման առթիվ և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին: Մարզպետների հետ քննարկման ժամանակ շնորհակալություն է հայտնել օգնությունների տրամադրման հարցերում աջակցության համար և նշել, որ ոլորտային աջակցությունները շարունակաբար են լինելու այդ մարզերում:


Հանդիպումներից հետո Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի, իսկ Տավուշում՝ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ նվերները հանձնել են ԼՂ-ից բռնի տեղահանված փոքրիկներին:

***
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT