Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 4 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վահրամ Բ-ի վարած Mercedes մակնիշի և 61-ամյա Ա՛ոտ Բ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրոգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Աշոտ Բ.-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Ա.-ն և 22-ամյա Գրիգոր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարա ծառայության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խմբերը: Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներ Էրիկ և Գրիգոր Ա.-երը հարազատ եղբայրներ են: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ճանապարհը ամբողջովին փակվել էր, ու տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկները:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT