Արևմուտքն ամենևին էլ չի վստահում Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարին
Այսօր Հայաստան է ժամանելու ԱՄՆ պետդեպարտամենտի համաշխարհային հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուն, որը լինելու է Հայաստանում և Վրաստանում՝ քննարկելու կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ջանքերն ու մարտահրավերները, ինչպես նաև հետագա համագործակցության ոլորտները։
Նեֆյուն հանդիպելու է պետական պաշտոնյաների, նաև արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, մասնակցելու է քաղքացիական հասարակության կլոր սեղանին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցը, սակայն, այսքանով չի սահմանափակվելու։ Մասնավորապես ամերիկյան կողմը գործող իշխանություններին ցանկեր է տրամադրելու թե՛ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների կոռուպցիոն դրսևորումների և թե՛ նույնիսկ գործող վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից իրականացված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։ Ի դեպ, նման ցուցակներ Փաշինյանին ավելի վաղ էլ տրամադրվել են, և վերջին շրջանի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում էր այս համատեքստում։
Փաշինյանը վերջապես հասկացել է, որ իր իշխանության տարբեր ներկայացուցիչներ առանձնապես թքած ունեն զգուշացումների վրա և արագ տեմպերով հարստանում են, ընդ որում գումարների մի մասն էլ տեղափոխում են Հայաստանից դուրս, հենց այս փաստերն էլ ներկայացվելու են Փաշինյանին և կտրուկ հարց է դրվելու նրա առջև բոլոր այդ կոռուպցիոներներին պատժելու։
Արևմուտքն ամենևին էլ չի վստահում Փաշինյանի հակակոռուպցիոն պայքարին։
Աիդա Սարատիկյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT