«ՄՏՍ Հայաստանի» կասկածելի գործարքը. ազգային անվտանգությանը կամ պետական շահերին սպառնացող վտանգը «վերադարձա՞վ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100 % բաժնեմասի վաճառքին։ Գնորդը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունն է: Արտաքուստ սովորական թվացող «առքուվաճառքի» այս գործարքը, սակայն, ուշագրավ է նրանով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ՆՈՒՅՆ հանձնաժողովը մերժել էր ՆՈՒՅՆ «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերը ՆՈՒՅՆ կազմակերպությանը վաճառելու փաստացի ՆՈՒՅՆ հայտը: Ընդ որում, ԲՏԱ նախարարության բացասական եզրակացության հիման վրա կայացրած որոշման մեջ հատուկ հղում էր կատարվել օրենքի դրույթին, համաձայն որի, «գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե, իրավասու մարմնի գնահատմամբ, վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»:
Սակայն այդպես էլ որևէ պարզաբանում չհնչեց, թե ինչպես է այս մի քանի ամսում վերացել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» վտանգը: Մի խոսքով, բավական տարօրինակ գործարք է: Սա՝ մեղմ ասած: Ավելին, նշյալ գործարքի հետ կապված մի շարք առնվազն մութ ու կասկածելի հանգամանքները պարզելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Սակայն, ինչպես տեղեկացրել էր փաստաբան Արմինե Ֆանյանը, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ իր հաղորդման կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է վարույթ չնախաձեռնել: Նա նաև նշել էր, որ այս որոշումը բողոքարկելու է: «Փաստի» հետ զրույցում փաստաբանը նշեց. «Բողոքարկվել է գլխավոր դատախազություն:
Օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում ենք ստացել մեր բողոքը մերժելու մասին: Այժմ այդ որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան, դեռևս վարույթ հարուցելու մասին որոշում չենք ստացել»: Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստանը» վաճառելու գործարքը մերժելու հարցը։ Ընդ որում, որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ընկերության վաճառքի հետ կապված առարկություն է ներկայացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ուշագրավ է, որ հանկարծ նորից ի հայտ է եկել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» հանգամանքը: Այս ամբողջ մութ պատմության մեջ փաստացի միակ դրականն այն է, որ լրատվամիջոցների, այդ թվում՝ մեր՝ ոչ մեկ անգամ բարձրացրած խնդիրը, կարծես, ուշադրության է արժանացել և ընթացք ստացել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT