Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Հայաստանն այժմ կառուցում է այն, որը հիանալի տեսք ունի. Քոնոր ՄաքԳրեգորԱրարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներԻրանում խաղաղ ցուցարարներին միացել են զինվшծ անձինք, որոնց նպատակն էր ավելացնել զnհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ այդ դեպքում կմիջամտի. ԱրաղչիՄենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. ՓաշինյանԳործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանWednesday-ն ընդմիջում է վերցնում. Netflix-ը սիրված սերիալի վերադարձը հետաձգում է մինչև 2027 թվականըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ Թրամփ2026 թվականի «Ոսկե գլոբուս»-ի կարևորագույն պահերը Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱլոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունըՈւկրաինային 800 միլիարդ եվրո տրամադրելը Եվրոպային կտանի տնտեսական փլnւզման. ՕրբանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինԵկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում
Հասարակություն

«Մեկը խոսում է քեզ վերացնելու, կլանելու մասին, իսկ Հայաստանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահի կամ այլ պաշտոնյաների յուրաքանչյուր հարցազրույց Հայաստանի իշխանությունների հետ շանտաժի լեզվով խոսելու դասական օրինակ է, իշխանություն, որն այս պայմաններում շարունակում է «խաղաղության» ու «կայունության» մասին ելույթներ ունենալ թե՛ միջազգային, թե՛ տեղական հարթակներում: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, անդրադառնալով Ալիևի վերջին հարցազրույցին, մի քանի կարևոր շեշտադրումներ է անում:

«Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն ասում է. «Մեր հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքի մակերեսը կազմել է գրեթե 100 հազար քառակուսի կիլոմետր»: Սա ակնհայտ սուտ է և կեղծիք, որովհետև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել: Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն մերժել է՝ նշելով հետևյալը. «Իր հարևան սահմանակից պետությունների հետ Ադրբեջանի ունեցած տարածքային խնդիրները, վեճերը հաշվի առնելով՝ Ադրբեջանի անդամակցությունը Ազգերի լիգային այս պահին համարում ենք ոչ նպատակահարմար»: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որի իրավահաջորդը ներկայիս Ադրբեջանն է, վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ այդպես էլ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Բայց այսօր Իլհամը խոսում է Ադրբեջանի 100 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին: Այստեղից բխեցնում եմ, որ Իլհամը սկսել է Հայաստանի նկատմամբ ներկայացնել 14 հազար քառակուսի կիլոմետրի չափով տարածքային նոր պահանջ, Ադրբեջանի այսօրվա տարածքը 86,6 քառակուսի կիլոմետր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Անդրադառնում է Ալիևի մյուս դիտարկմանը, մեջբերում է վերջինիս խոսքերը, որ Հայաստանի հետ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի համատեքստում «Հայաստանն առաջարկել է, որ դրանք իրականացնենք 1970-ական թթ. քարտեզների հիման վրա»: «Ալիևն ասում է. «Եթե անդրադառնանք քաղաքական պատճառներին, ապա պետք է որպես հենակետ ընդունենք կա՛մ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման, կա՛մ խորհրդայնացման շրջանը»: Իմ գնահատականով, Ադրբեջանի պարագայում իրավական հիմք չկա ընդունելու ո՛չ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, ո՛չ Խորհրդային Ադրբեջանի շրջանների քարտեզները: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը գոյություն է ունեցել 19181920 թթ.-ին, 1920 թ.-ի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվել են խորհրդային կարգեր: Առաջին՝ հռչակված սահմաններ չունեցող և միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից:

Երկրորդ՝ խորհրդային շրջանի մասին խոսելով՝ պետք է ընդգծել հետևյալը՝ 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով, թե՛ սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918 թ. մայիսի 28-ից մինչև 1920 թ.-ի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյության շրջանում գոյություն ունեցած քարտեզների օգտագործմանը, դա ևս հնարավոր չէ, քանզի այն չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս պարագայում հարց կարող է առաջանալ՝ եթե հնարավոր չէ օգտագործել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և Խորհրդային Ադրբեջանի շրջանների քարտեզները՝ Ադրբեջանի վերաբերմամբ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի համատեքստում, ապա ինչպե՞ս կարելի է հարցը լուծել: «Փարիզում խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանների սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովը 1920 թ. փետրվարի 24-ին հրապարակել է զեկույց, որտեղ նշել է. «Ինչ վերաբերում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմաններին, հանձնաժողովը գտնում է, որ այժմ գերադասելի է սպասել սահմանների հստակեցման վերաբերյալ համաձայնագրերի արդյունքներին, նկատի է առնվում, որ տվյալ պետությունները պետք է համաձայնագրեր ստորագրեին և հստակեցնեին սահմանները, որոնք երեք հանրապետությունները կարտացոլեն պայմանագրերում: Այն դեպքում, երբ տվյալ հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չգան որևէ համաձայնության, հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի արբիտրաժին, որը կստեղծի միացյալ հանձնաժողով՝ վերը նշված սահմանները տեղում որոշելու՝ որպես սկզբունք հաշվի առնելով ազգագրական տվյալները»: Այսօր Ազգերի լիգան գոյություն չունի, բայց ՄԱԿ-ը Ազգերի լիգայի իրավահաջորդն է: Հարցի լուծման մի տարբերակ կարող է լինել ՄԱԿ-ին դիմելը՝ առաջարկելով ստեղծել համապատասխան հանձնաժողով, որպեսզի ճշգրտվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները»,-ընդգծում է Հասան-Ջալալյանը:

Իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասում է. «Կարծում ենք, որ «Խաղաղության պայմանագիրը» պետք է ստորագրվի, և որքան շուտ, այնքան լավ: Իսկ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի»: «Շատ լավ հասկանալով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցի կարգավորումը երկար է տևելու, Ադրբեջանը կարևորություն չի տալիս նշված հարցին, փոխարենը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթանը կենտրոնացել է «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցի վրա և ձգտում է Հայաստանի հետ հասնել տվյալ փաստաթղթի ստորագրմանը, որով Հայաստանն առաջին անգամ գրավոր կերպով կընդունի Արցախի պատկանելությունը Ադրբեջանին»,ասում է մեր զրուցակիցը: Ալիևն իր հարցազրույցով փաստացի հօդս է ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քաղաքագետն ընդգծում է՝ իր տպավորությամբ, Նիկոլ Փաշինյանն Իլհամի հետ օրիգինալ երևալու առումով մրցման մեջ է:

«Իլհամը շրջանառության մեջ է դրել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Տպավորություն ունեմ, որ Նիկոլն էլ մտածել, մտածել է և «Խաղաղության խաչմերուկ» արտահայտությունն է ստեղծել: Սա ի՞նչ անվանում է, ի՞նչ բովանդակություն ունի ընդհանրապես: Երբ ծանոթացել եմ դրա բովանդակությանը, ընդհանրապես լուրջ գաղափար չեմ համարել և եկել եմ այն եզրակացությանը, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամի հետ մրցման մեջ է իբրև թե նոր գաղափար շրջանառության մեջ դնելու առումով: Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել հայ ազգին և հայկական պետականությունը: Թե այդ երևույթին ի՞նչ անվանում կտան, սա հարցի մյուս կողմն է: Հաշվի եմ առնում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի սուլթանների հակահայկական, ֆաշիստական հայտարարությունները: Օրինակ՝ Իլհամի վերջին հարցազրույցում ծայրից ծայր հակահայկական, հակահայաստանյան հայտարարություններ էին: Չկար մի տեղ, որ նա պատրաստ լինի ընդառաջ քայլ անելու, ձեռք մեկնելու կամ սեղմելու և այլն:

«Խաղաղության պայմանագիր», «Զանգեզուրի միջանցք», «Հաղորդակցության ուղիների բացում» և այլն. սրանք Ադրբեջանի հակահայկական ծրագրերը քողարկելուն միտված նախաձեռնություններ են: Նրա, իսկ եթե ավելի խորքային վերցնենք՝ Թուրքիայի ղեկավարի նպատակն է այս տարածաշրջանից վերացնել հայ տարրը, հայկական պետականությունը: Սրա վրա հիմնվելով՝ կարող եմ փաստել, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Մեկը խոսում է քեզ վերացնելու, կլանելու մասին, իսկ Հայաստանը՝ «Խաղաղության խաչմերուկի» և այլնի մասին: Այս տարբերությունները պայմանավորող խնդիրներն այնքան արմատական բնույթ ունեն կողմերի համար, որ քիչ հավանական եմ համարում արծարծված խնդիրների լուծման արդյունքում նրանց դիրքորոշումների մերձեցումը:

Կողմերի դիրքորոշումների արմատական տարբերություններն ինձ լավատեսություն չեն ներշնչում ադրբեջանա-արցախյան հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ, խաղաղ և արդար կարգավորման առնչությամբ: Հայաստանի տարածքի որոշ հատվածների և Արցախի Հանրապետության դեօկուպացիային հնարավոր է հասնել միայն զենքի ուժով: Պատմությունն անառարկելի փաստերով բազմիցս ապացուցել է , որ Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Նա հասկանում է միայն ուժի լեզուն»,-նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում