Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օրերս հանդես է եկել հայտարարությամբ: Այդ հայտարարությանն անցնելուց առաջ պարզապես հիշեցինք, թե նա որքան ուրախ էր, որ արագորեն միացել է իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի «թավշյա» թիմին: Այն ժամանակ նա ամենևին չէր մտատանջվում այն հարցերից, որ միգուցե ինքը իդեալական «քավության նոխազ» է Նիկոլ Փաշինյանի համար, ինչպիսի դերում հայտնվել է հիմա, ի լրումն՝ բանտում: Իսկ մինչ Դավիթ Տոնոյանը բանտում է, Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ու նաև քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Հանրային» հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս ու...

Ու, որպես հետևանք, Դավիթ Տոնոյանը բանտից հայտարարություն է տարածում, որի մեջ մասնավորապես նշում է. «Քաղաքական շահարկումներ ու բամբասանքներ՝ փաստերի փոխարեն... 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ «համապարփակ հարցին», արել է հայտարարություններ, որոնք հաստատել են 44օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ նախկինում բազմիցս արտահայտված իմ մտահոգությունները:

...Հատկանշական է, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունները ոչ միայն բամբասանք ու զրպարտանք պարունակող քաղաքական շահարկումներ են, այլև հակասում են ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որով հստակ ձևակերպված է, որ քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով...»: Բայց ամենից հետաքրքիրը Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցային ելույթից Դավիթ Տոնոյանի արած հետևությունն է. «Հաստատվում են դեռևս ԱԺ քննիչ հանձնաժողովի բաց նիստում բարձրաձայնված այն մտահոգություններս, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահն իր ողջ գործունեության ընթացքում, իրական քննության փոխարեն, զբաղված է եղել պարտությունը զինված ուժերի վրա «փաթաթելու» գործով, և հենց այդ տրամաբանությունից են բխում Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտիչ և օրենքին հակասող հայտարարությունները»:

Տե՛ս, է՜... Կամ՝ ինչպիսի՜ անակնկալ: Իսկ եթե լուրջ, ապա Դավիթ Տոնոյանն, իհարկե, ամեն ինչ ճիշտ է ասում, բայց այդ ամենը բացարձակ նորություն չէ: Իսկ ի՞նչ է, ինչ-որ ակնկալիքներ կային, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք նրա ամենից ջերմեռանդ ներկայացուցիչներից մեկի՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ինչ-որ հանձնաժողով, կոչվի այն «քննիչ», «վերաքննիչ», թե մեկ այլ կերպ, զբաղվելու էր իրականության և փաստերի վերհանմա՞մբ: Լո՞ւրջ: Ի սկզբանե էլ միայն ծայրահեղ միամիտ ու բացարձակ դյուրահավատ մարդը կհավատար, որ այդ «հանձնաժողովը» ստեղծվել է ինչ-որ այլ նպատակով: Քավ լիցի, ի շարս այլոց, մեր թերթն էլ բազմիցս նշել է, որ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած «քննիչ» հանձնաժողովը ստեղծվել է բացառապես կամ գլխավորապես այն նպատակով, որ Նիկոլ Փաշինյանին «մաքրի» 44-օրյա պատերազմի ու դրա հետևանքների համար մեղքից ու քաղաքական պատասխանատվությունից: Դա՛ է այդ «հանձնաժողովի» խնդիրը: Ու հենց դրանից ելնելով էին բանիմաց մարդիկ զգուշացնում, որ պետք չէ գնալ այդ հանձնաժողով, որ պետք չէ նման կանխակալ «կառույցի» հետ որևէ գործ ունենալ:

Նույնիսկ եթե դուք ներկայացնեիք ձեզ հայտնի ու հիմնավորված փաստեր, այդ հանձնաժողովն ամեն ինչ անելու էր դրանք խեղաթյուրելու, արված հայտարարությունները հօգուտ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մեկնաբանելու, իրականությունը նենգախեղելու համար: Սա է: Ուրիշ բան չկար: Ու դեռ լավ է, որ Դավիթ Տոնոյանն էլ վերջապես հանգել է անխուսափելի հետևության: Ճիշտ է, հանգել է դրան մի քանի տարի «թավշյա» պաշտպանության նախարար լինելուց, պատերազմական աղետի «քավության նոխազ» դառնալուց և բանտում հայտնվելուց հետո: Մյուս կողմից՝ լավ է, որ Դավիթ Տոնոյանն իր տարածած հայտարարությամբ, ինչպես նշել է, ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրում օրենքի՝ վերը նշված կոպտագույն խախտման փաստի վրա: Հիմա «ինտրիգ» է առաջանում. Փաշինյանի գլխավոր դատախազը ծպտուն կհանի՞ յուրային Անդրանիկ Քոչարյանին վերագրվող խախտման առնչությամբ: Թե՞, ասենք, ինչպես ԲԴԽ-ն է ճգնում պաշտպանել կալանքի որոշումներ կայացնող դատավորներին, այնպես էլ գլխավոր դատախազն է նետվելու Անդրանիկ Քոչարյանին, իսկ մեծ հաշվով՝ իրեն նշանակած փաշինյանական իշխանությանը պաշտպանելու: Մենք գիտենք, մեծ մասը գիտի այդ հարցի պատասխանը, իսկ գուցե մենք սխալվո՞ւմ ենք: Տեսնենք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում