Վթար, վեճ ու կրակոց Աբովյանի Երևանյան փողոցում․ ի՞նչ է հայտնի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 14-ին, ժամը 20.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վթար է եղել, և վարորդներից մեկը ատրճանակից կրակել է: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Դեպքի վայր օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Քրայսլեր» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վարորդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ «Քրայսլերի» վարորդը ձեռքով խփել է «Օպելի» վարորդին, ապա ատրճանակից օդ է կրակել:
«Օպելի» 33-ամյա և «Քրայսլերի» 37-ամյա վարորդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 22.10-ին բաժին է ներկայացել Կամարիս գյուղի 29-ամյա մի բնակիչ և ներկայացրել «Ekol» տեսակի ատրճանակ, որի պահեստատուփում կար 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ և նույն տրամաչափի մեկ փամփուշտ էլ՝ փամփշտանոցում: Նա հայտնել է, որ դրանք իրեն տվել է «Քրայսլերի» վարորդը:
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկվել է կամարիսցի վարորդի «Քրայսլերը»: Հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը, որի փամփշտանոցում և պահեստատուփում առկա էր մեկական փամփուշտ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT