Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Հասարակություն

«Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի բոլոր չափահաս անդամների հետ 1980-ականներից աշխատել են, ու հայցադիմումում նշված գույքերն ու դրամական միջոցները իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է»․ Գագիկ Ծառուկյանի փաստաբանը՝ դատախազության պահանջի առիթով

«Պատճառը եղել է այն, որ նախնական փուլի համար փաստաբաններ ներգրավված են  եղել զուտ որոշակի գործողություններ՝ փաստաթղթեր ձեռք բերելու, տարբեր պետական մարմիններ հարցումներ կատարելու համար։ Իսկ դատական փուլի համար նոր փաստաբաններ են  ներգրավվելու հետագա փուլերում»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները դատական նիստից առաջ հրաժարվել են իրենց փաստաբաններից, այսպես պատասխանեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ Այսօր՝ հունվարի 17-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործով առաջին դատական նիստը։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Էմին Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այս պահին միայն Գագիկ Ծառուկյանն ունի ներգրավված փաստաբաններ՝ Սմբատ Մինասյանը, Հարություն Հարությունյանը, Վարազդատ, Ասատրյանը և Էմին Խաչատրյանը։ Դատական նիստի ընթացքում պատասխանող կողմն առարկել է տեսաձայնագրման և ուղիղ հեռարձակման դեմ։ Էմին Խաչատրյանը պարզաբանեց․ «Մենք ծանոթ ենք հայցադիմումին․ այնտեղ մի շարք բանկային գաղտնիքին վերաբերվող կամ այլ հանգամանքներ կան, որոնք համատարած հրապարակվում են ոչ միայն այս գործով, այլև մեր պրակտիկայում ունենք, որ այլ նմանատիպ գործերով։ Հետևաբար խորհրդակցել ենք մեր վստահորդի հետ և եկել եզրահանգման, որ պետք է առարկենք տեսաձայնագրության միջնորդությանը։ Դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Լրատվական միջոցների ուղիղ հեռարձակում ու տեսաձայնագրություն իրականացնելու միջնորդությունը մերժվել է»։