Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Հասարակություն

Փաշինյանը վերսկսում է մարզային այցերը

Լոռու մարզում Արամ Ղազարյանին մարզպետ նշանակելուց հետո, Փաշինյանն առաջիկայում վերսկսելու է իր մարզային այցերը, ընդ որում այս անգամ, ըստ ՔՊ մեր աղբյուրի, բոլոր մարզպետներին հստակ հայտարարել են, որ որևէ խնդիր տեսնելու դեպքում անմիջապես պաշտոնանկ են անելու։ Բանն այն է, որ նախորդ անգամ Արմավիրի և Լոռու մարզ կատարած այցերից հետո Փաշինյանը լուրջ խնդրի առջև էր կանգնել՝ չիմանալով, թե ում նշանակի Լոռու մարզպետ։

Եթե Արմավիրի մարզում Դավիթ Խուդաթյանին կարողացան մարզպետ նշանակել, իսկ քաղաքը մնաց ՔՊ-ի տիրապետության տակ, ապա Լոռու մարզում ընդհանրապես չունեին համապատասխան թեկնածու։ Ինչպես և սպասելի էր նախապատվությունը տվեցին ուժային կառույցում՝ այս դեպքում ոստիկանությունում ծառայած մարդու։

Փաշինյանը նաև իր դասընկեր, ոստիականապետ Վահե Ղազարյանից ցուցակներ է ուզել տարբեր մարզերում նախկին ու ներկա ոստիկանների վերաբերյալ, որոնց կարող է վստահել որևէ պաշտոն, այդ թվում ոչ միայն մարզպետի, այլ նաև համայնքապետի, եթե հարկ լինի որևէ մեկին պաշտոնանկ անել, ընդ որում առաջին հերթին հարվածի տակ են լինելու ոչ ՔՊ-ական համայնքապետերը, այլ նրանք, ովքեր ժամանակին հանդես են եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստվող Փաշինյանը նոր շոուներ կազմակերպելու բուռն մտադրություն ունի՝ հասկանալով, որ միայն այդ կերպ կարող է որոշակի ընտրազանգված ապահովել, իսկ մնացածն արվելու է վարչական ռեսուրսի ահաբեկումների և տեղական քրեական հեղինակությունների միջոցով։ 

Կարեն Կիրակոսյան