Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ոսկու գինը նվազել է 2.2%-ով և մեկ ունցիայի համար վաճառվում է 5000 դոլարից ցածր արժեքովՍիրիայից Իրաք է տեղափոխվել Ադրբեջանի 55 քաղաքացի. նրանք ԻՊ-ի զինյալներ են Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է․ «Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս ՆիազյանՎանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում ունեցավ վանաձորցի երիտասարդների հետԵրբ կրկին հագնելու ես այն, ինչի վրա ծիծաղում էիր. «Միլիենիալների «քրինժը»», որը 2026 թվականին վերադառնում է նորաձևությունԱշխարհի ամենաուժեղ բանակը կարող է ստանալ այնպիսի մի ապտակ, որից հետո այլևս ոտքի չի կանգնի. Խամենեիի արձագանքը ԱՄՆ-ինՉինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԻդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է տեսակցության եկած կնոջ կողմից ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձըՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը«Հայաստանի լավագույն 100 ուսանողներ» մրցույթի մասին. Գոհար ՂումաշյանԲերքի երաշխավորված մթերում․ Շիրազ ՄանուկյանՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձըԴեղերի գները պետք է իջնեն, որ մարդիկ ավելի լավ ապրեն․ Ուժեղ Հայաստանում մարդիկ լավ են ապրելուԱյսօրվա ակցիայի առիթը Կաթողիկոսի ելքի նկատմամբ կիրառված արգելանքն է և Եպիսկոպոսաց Մեծ Ժողովի բնականոն կայացման խոչընդոտումը․ «Համահայկական ճակատ» Շարժում«Ցավալի էր, որ տղամարդիկ էին գրում ու բամբասում». Արմինե Պողոսյանն՝ իր անձնական կյանքը քննարկելու մասինԿամ հերքե՛ք, կամ անկեղծ ասե՛ք, որ ինքնիշխան չենք և անգամ մենք ինքներս մեր ՍԴ որոշումները չենք ճանաչում. Էդմոն Մարուքյան«Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն». Բագրատ ՄիկոյանՄոուրինյուն խոստովանել է, թե իրականում ինչու է ժամանակին հեռացել «Ռեալ»-ից Ընթերցեք «Առաջարկ Հայաստանի» կոնցեպտը․ Արման Աբովյան
Հասարակություն

Հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար․ Արշակ Կարապետյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ սենսացիոն հայտարարություն էր արել իր ամփոփիչ ասուլիսում, որոնք արմատապես հերքում են մի շարք հարցերում Հայաստանի իշխանությունների տարբեր հայտարարությունները։ Մասնավորապես նշել է, թե Արևմուտքը չի ցանկանում թույլ տալ Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածութունների իրագործումը։ Որպես օրինակ՝ Լավրովը ներկայացրել է սահմանազատման խնդիրը։ Կողմերը համաձայնագիր են կնքել, որ ստեղծեն սահմանազատման հանձնաժողով, որին ռուսական կողմը կմասնակցի որպես խորհրդատու։

«Մեզ այնտեղ չեն հրավիրում»,- հայտարարել է Լավրովը՝ հիշեցնելով Շառլ Միշելի խոսքերը, որ Եվրամիությունը կզբաղվի սահմանազատմամբ. «Մինչդեռ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը երբևէ չեն եղել ԵՄ ներկայիս տարածքում որևէ ասոցիացիայի մաս, ԵՄ-ի մոտ որևէ քարտեզ լինել չի կարող»։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել Ռուսաստանի տարածքում, սակայն Երևանի դիրքորոշումը պարզ չէ։ «Որքանո՞վ է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ, չնայած համապատասխան ազդանշանները վաղուց ուղարկվել են Հայաստանի մայրաքաղաք»,- նշել է Լավրովը, հավելել, որ Խաղաղության պայմանագրի կնքման հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ։

Ըստ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի՝ ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե մեկ բաղադրիչը, այլ ամբողջը. «Վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական, բնապահպանական, էներգետիկ խնդիրների և այլն։ Դա անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ մեր արտադրանքի արտահանմանը։ Իսկ հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։ Մենք վեկտորներ փոխելու և անվտանգության նոր համակարգ ստեղծելու ժամանակ չունենք»։

Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, թե Արևմուտքը բաց հայտարարում է ՌԴ-ին Կովկասից հեռացնելու մասին, իսկ Երևանից որևէ արձագանք չկա։ Այս և ռուս առաջատար պաշտոնյայի հայտարարությունները վկայում են, որ նախ Հայաստանն ինքն է Արևմուտքի հանձնարարությամբ տորպեդահարում Խաղաղության համաձայնագիրը, ապա և ամեն ինչ անում Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էլ իր վերջին հարցազրույցներից մեկում արձանագրել էր. «Հայաստանի Հանրապետության տարածքում կա ռուսական ռազմաբազա և մենք ՀԱՊԿ անդամ ենք։ Հենց ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից՝ Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին։ Հայաստանը կդադարի հետաքրքիր լինեն աշխարհին։ Այսինքն, Հայաստանն ուղղակի գոյություն չի ունենա»։

Ի վերջո, ԱՄՆ-ն և Եվրոպան սեփական շահերն են առաջ մղում մեր տարածաշրջանում, և Հայաստանի գործող իշխանությունները դարձել են նրանց ձեռքի գործիքը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը դեռ վաղուց իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանի իշխանությունները դրվել են հեռակառավարման վահանակի վրա, իսկ այդ վահանակը գտնվում է ոչ թե Կառավարությունում, այլ ԱՄՆ դեսպանատանը։ Ռուսաստանի իշխանությունների տարբեր հայտարարությունները վկայում են, որ նրանք ևս չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի գործող իշխանությունների հետ, չեն տեսնում տրամաբանություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանությունը՝ նախքան Փաշինյանի իշխանության գալը, մշտապես կանխատեսելի գործընկեր է եղել թե՛ Արևմուտքի, և թե՛ Ռուսաստանի համար։ Իսկ այժմ, անհեռատես քաղաքական դեմարշներով Փաշինյանն ընդամենը խորացնում է իր նկատմամբ անվստահությունը, ընդ որում, ոչ միայն Մոսկվայում, այլ նույնիսկ Արևմուտքում, որտեղ ևս լրջորեն կարող են տարակուսած լինել։ Խնդիրն այն է, որ նույն Արևմուտքն իրենք էլ հասկանում են, որ առանձնապես ռեսուրսներ չունեն Հայաստանում իրենց ազդեցությունն ավելացնելու։

Դեռևս 20-րդ դարասկզբին, անգլիական նավերը հրաժարվեցին բարձրանալ հայկական լեռները, իսկ հենց միայն Կիլիկիայի օրինակը բավարար է հասկանալու, որ անգամ տարբեր բանաձևեր ընդունող Ֆրանսիան որևէ կերպ չի կարողանալու պաշտպանել Հայաստանին, ընդ որում, եթե չկարողացավ ժամանակին պաշտպանել Միջերկրական ծովի ափին գտնվող հայկական փոքրիկ պետությունը և ստիպված եղավ տարհանել որոշ բնակչությանը, ապա Հարավային Կովկասում երկու կողմից թշնամիների կողմից շրջափակված պետությանն առանձնապես չի կարողանալու պաշտպանել։

Ի վերջո, Հայաստանի իշխանությունները հստակ չեն ձևակերպում իրենց պահանջները նույն Ռուսաստանից, եթե ինչ-ինչ հարցերում ունեն տարակարծություններ, կամ էլ Ռուսաստանի որոշ քայլերը ոչ բարեկամ են համարում, ապա կարող են պարզ նստել և ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Այս հարցում ևս Հայաստանի իշխանությունների քայլերը լուրջ ընկալվել չեն կարող միջազգային գործընկերների համար, իսկ նույն Արևմուտքը տևական ժամանակ հայտարարություններից և մեսիջներից բացի ոչինչ չի կարողանում անել։ Փաշինյանին թե՛ Մոսկվայից, և թե՚ Հայաստանից քաղաքագիտական և քաղաքական շրջանակները բացատրել են, որ դեպի Արևմուտք նրա շրջադարձերը և քաղաքական վեկտորը փոխելու ջանքերը կարող են լուրջ աղետի հանգեցնել։

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանի կարևորագույն նպատակը Հայաստանի Հանրապետության երբեմնի փառքի վերականգնումն է և Հայաստանի, Սփյուռքի և արցախահայության միավորումը։ Այս իմաստով պաշտպանության նախկին նախարարն այսօր լուրջ այլընտրանք է Փաշինյանի իշխանությանը։ Իսկ ՀՀ առաջ ծառացած բոլոր խնդիրները կանխել և ի նպաստ Հայաստանի օգտին լուծել միայն կարող է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը։