Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Հասարակություն

Արարատ Միրզոյանի բողոքը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում դժգոհել է, թե Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ «Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, մենք ներգրավված ենք եղել դրանցում, ի թիվս այլոց, նաև եվրոպական միության աջակցությամբ և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը ցավոք հրաժարվում է վերսկսել բանակցությունները՝ գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները»,- ասել է Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ Զագրեբում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանի արտգործնախարարը թեթևակի աղավաղում է փաստերը։ Ընդամենը նախօրեին, Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ադրբեջանը կողմ է բանակցությունները շարունակել մոսկովյան հարթակում, սակայն Հայաստանը նույնիսկ համապատասխան հրավերներ ուղարկելու պայմաններում ոչինչ չի պատասխանել։ Նույնիսկ եթե հաշվի առնենք այն, որ Միրզոյանը ճիշտ է ասում, և Ադրբեջանը հրաժարվում է բանակցել ոչ միայն արևմտյան, այլ նաև ռուսական հարթակներով, պետք է հերթական անգամ ընդգծենք հայկական դիվանագիտության լրջագույն պարտությունը։

Մինչ Փաշինյանն ու նրա արտաքին քաղաքական թիմը «խաղաղության խաչմերուկներով», անընդհատ խաղաղության և զիջումների մասին խոսելով փորձում են իրենց իշխանությունը զերծ պահել հնարավոր ցնցումներից, Ադրբեջանի ախորժակն օրեցօր ավելանում է։ Ալիևը գիտակցում է, որ փաշինյանական իշխանությունը պատրաստ է զիջել բացառապես հնարավոր ամեն ինչ, ուստի և նորանոր պահանջներ է ներկայացնում։ Վերջին շրջանում հատկապես Ադրբեջանի և նրա ղեկավարության պահանջներրը շեշտակի ավելացել են, հռետորաբանությունը՝ կոշտացել, ինչն առիթ է տալիս կարծելու, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր էսկալացիայի, իսկ թե 44-օրյա պատերազմից հետո ինչով էր զբաղված Հայաստանի իշխանությունը, գիտի յուրաքանչյուրը։ 

Սոնա Մելքոնյան